Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Հունգարիա Ալեն Սիմոնյանը իր խորհրդականին ազատել է պաշտոնից Նիկոլն ու մեղադրող կողմը սպասում են այսօրվա մեր փոդքաստին, սա ճղճիմ ձևով իրականացվող հետապնդում էր (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին Դատարանը թույլ տվեց Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին վարել իրենց հեղինակային փոդքաստը (տեսանյութ) Առաջարկվում է լուծում Երևանի արտաքին տեսքի վերականգնման համար․ քննարկում՝ Փաշինյանի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ Հայհոյանքի արգելքն իրավաչափ է, հաղորդումը չվարելը` ո'չ. Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական նիստ (տեսանյութ) Գողության դեպք՝ Երևանում․ թանկարժեք ավտոմեքենաներից գողություն կատարած կասկածյալները հայտնաբերվել են Նոյեմբերի 7-ին հոսանքազրկումներ կլինենՀոգեկան ներգործության, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքեր են բացահայտվելՄեկ օրում 19 վթար է եղելԵրևանի քաղաքապետի կարգադրությամբ` բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու տեղափոխվում առանձին վայր (տեսանյութ)Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ«Ջրվեցին» խաղաղության պայմանգրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները. Արմեն ՀովասափյանՔաջարանի թունելի շինարարության համար ՀՀ-ն ԵԱԶԲ-ից կստանա 200 մլն դոլարի վարկԶելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքներըՀովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)Ալիևը շնորհավորել է Թրամփին Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge ցանցին
Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է․ Անդրանիկ Թևանյան
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 5 դրամովՏարիներ առաջ, երբ լրագրողներով ակցիա արեցինք ԱԺ–ում, Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեզ չակնարկեց, որ կարող է զրկել հավատարմագրումից․ լրագրողՅոավ Գալանտը նշել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից իր ազատման երեք պատճառներըՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի. «Փյունիկ» ՖԱԽաղաղությունը հաղթեց պատերազմին. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը` Թրամփի հաղթանակի մասին Ես չեմ պատրաստվում մեր ինքնիշխանությունը զիջել ծիրանով կամ լոլիկով. Գևորգ Պապոյան«Նման կարգի ղզիկները չպետք է ՀՀ ներկայացնեն». Հրանտ Բագրատյանը` Տիգրան Բալայանի մասին Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. ԷրդողանՀերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե ՎարդանյանԼևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվելՎահե Ղազարյանի հրամաններով կադրային բազմաթիվ նշանակումներ են արվելԱննա Հակոբյանը հրապարակել է դստեր «աշնանային» լուսանկարները«Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին. տուժած չկաԻլոն Մասկը օգնել է կանխել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ղրիմի ուղղությամբ՝ խափանելով Starlink-ը
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (տեսանյութ)Ընտրությունների այս արդյունքները բացահայտեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության բանկրոտըԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներըՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի. ֆեդերացիայի մամուլի քարտուղարՊապոյանը խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական է համարումԱմերիկան ​​«թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել»Փաշինյանը շնորհավորել է ԹրամփինԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց. Ստեփան ԴանիելյանԴոնալդ Թրամփը առաջին շնորհավորանքներն է ստացել Մակրոնից և ՆեթանյահուիցԽաղաղության Նոբելյան մրցանակակիրը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունըԱդրբեջանն ու Հայաստանը շուտով վերջնական համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԷրդողանՍնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.amՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզումԵրեկ փողոցում մեր հայրենակիցների հետ հետաքրքիր զրույցի բռնվեցինք. Ալեն Սիմոնյան
Հասարակություն

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ի աքսիոման․ ինչո՞ւ է Գագիկ Մելքոնյանը հանգիստ հակահայ հայտարարություններ անում

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է Գագիկ անունով (Գուրգենն անձնագրային անունն է), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է պատգամավոր ու մոռացել անցյալը։

Երկիրը հանձնելու մեջ մեղադրվող իշխանություններին հաճոյանալու համար, ՔՊ-ական այս պատգամավորն ուրանում է անգամ սեփական հայրենիքը և աջ ու ձախ փորձում ցեխ շպրտել, որպեսզի սեփական «կեղտերը ջրի երես դուրս չգան»։

Նախկիններին թալանի մեջ մեղադրող, բայց նախկինների ժամանակ բանակում թիկունքի պետ եղած, այժմ իշխանական պատգամավոր դարձած այս մարդը (ներեցեք արտահայտությանս), արդեն մի քանի անգամ հայկական տարածքի հետ կապված հանգիստ հայտարարել է, թե՝ «․․․ տարածքը ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։

Նա անկեղծ հավատում է, որ «այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնալ․․․» (դե, համենայն դեպս նման հայտարարություն է արել):

Այս ու համանման այլ հայադավ հայտարարություններով հանդես եկող Մելքոնյանն այժմ էլ նոր «պայծառափայլ» միտք է արտահայտել։

Երեկ էլ, 24news-ին հարցազրույց տալու ժամանակ, անդրադառնալով Արցախի ղեկավարության գործունեությանը, նա ասել է, թե Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է և արցախցիներին մեղադրել է հայրենիքը հանձնելու մեջ՝ մոռանալով, որ Արցախի երաշխավորը Հայաստանն էր, այսինքն՝ իր «պաշտելի ու սիրելի իշխանությունը», որի ներկայացուցիչն է հենց ինքը։

Գագիկ Մելքոնյանը մասնավորապես ասել է․

«Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար:  Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»․․․

Մյուս կողմից էլ թերևս կարելի է հասկանալ, թե ինչու է Արցախը հանձնելու մեջ մեղադրվող իշխանության այս ներկայացուցիչը նման հայտարարություններ անում։ Նրա այս պահվածքը հատուկ է թերևս բոլոր այն «անհայրենիք» անհատներին, որոնց համար աթոռն ու ունեցվածքն ավելի կարևոր են, քան այն սեփական հողը, որն իրեն ծնել-սնել է և, որի վրա ապրում է։

Նա նման հայտարարություններ է անում, որովհետև ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտերկրում։ Նա ունի որդի, որին առաջ տանելու համար ոչինչ չի խնայում, ի վերջո նրան հենց այս հայտարարությունների համար են հնարավորություն տալիս «փող աշխատել»։
 
Ավելի կոնկրետ՝ նրան երևի հենց փող են տալիս, որ նման հակահայ հայտարարություններ անի ու օգտվի իր բաժին լափամանից․ հողն ադրբեջանական է, թուրքն ազնիվ բարեկամ է, Արցախը մերը չէր, արցախցին հող հանձնող է, նախկիններն էլ թալանչի են․․․
 
Այս վերջին հատվածի համար, ինչպես դասականը կասեր՝ «իսպրավոչկա»․ ճամբարափոխ այս պաշտոնյան, թալանչի ասելով, խոսում է այն ժամանակահատվածի մասին, որտեղ ինքը ևս «թալանչիների» մաս է կազմել՝ ի պաշտոնե պատասխանատու լինելով զինվորի հացուջրի և ահռելի ֆինանսական ռեսուրսների համար։
 
Այլ կերպ ասած՝ այս պաշտոնյայի համար մի սկզբունք կա, ինչպես Փաշինյանը վերջերս մի առիթով նշեց, որտեղ հաց` այնտեղ կաց։ Ու նա հացի հոտին ընկած՝ կորցրել է հայրնիքն ու շարունակում է թաթերի վրա ցատկոտելով պարել իր տերերի դուդուկի տակ՝ մի բաժին ոսկորի համար։
 
Արմինե Մկրտումյան