Զելենսկին արևմտյան գործընկերներին խնդրել է խոցել ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներըՊայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Վանաձորում․ ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ Իսրայելի կողմից սպանվել է ԻՀՊԿ խորհրդականըՀՀ դեսպանը Սերբիայի ՊՆ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով ՔՊ-ում քննարկել են «ֆինանսների նախարարության կողմից կատարվող բարեփոխումները» Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է. Արթուր Ղամբարյան Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին ԱԱԾ-ն չի հերքում՝ «սահմանազատման» գործընթացում ՀՀ տարածքից Ադրբեջանին տարածք է փոխանցվել Փաշինյանը Փարիզում շրջել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված ՀՀ դեսպանության նոր շենքում Մատենադարանում կբացահայտվեն ձեռագրագիտական նոր շերտեր Փաշինյանը Ֆրանսիայից վիրտուալ այց է կատարել Հայաստան Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 5 տոննա խոտի դեզում Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին՝ Գերմանիայի ազգային տոնի առթիվ Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արեգակը արձակեց իր ամենաուժեղ բռնկումը 25-րդ ցիկլի սկզբից ի վեր ԲՏԱ նախարարը Պետդեպի տեղակալի հետ կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունն է քննարկել Ակտիվացրե՛ք ջանքերը, ապահովե՛ք Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ ազատ արձակումը. Լիլիթ Գալստյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան․ մանրամասներ ՀՀ իշխանությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, նրա հայատյաց քաղաքականությունը. Հայրապետյան ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումները Փաշինյանը ներկայացրել է Ֆրանսիայի վարչապետին (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը գործուղվում է Մոնրեալ․ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին կմասնակցի Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը զորավարժությունների ժամանակ մարդասիրական առաքելություն են կատարել ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Թալին-Լանջիկ հատվածում քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ (տեսանյութ) Աշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպան Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը Հայաստանում ձեր հեռանկարային բիզնես նախագծերը, ձեր շինարարությունները մեծ հավանականությամբ կարող են արժանանալ նույն ճակատագրին, որին արժանացան Շուշիի և Ստեփանակերտի նորակառույցները, բիզնեսները. ՎրթանեսյանՎաղը լույս չի լինի Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում Կառավարությունը շուրջ 510.000.000 դրամ է հատկացրել էկոպարեկների 22 ավտոմեքենա ձեռք բերելու համարRoadpolice.am համակարգում տուգանքի վճարման տեղեկատվությունը ստացվում է 7-10 օրումԱռաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումըԱլեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԹալանել են դերասանուհի Լիկա Մեսրոպյանի մեքենանԱննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանըՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Նոր ՆորքումԿապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է ԿիևԼուկաշենկոն կմեկնի ԲաքուԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաև ռուբլինՀեզբnոլլահի առաջնnրդն սպшնվել է Իսրայելի հետ զինադшդարի համաձայնությունից հետոԵլիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
«Աբսուրդ և բեսպրեդել․ դատախազն ու քննիչներն ստիպել են ինձ գրել՝ հորս ծեծել եմ փայտով, որ գործ կարեն և ունեզրկեն ինձ»․ քաղաքացու ահազանգով (փաստաթղթեր)
Հասարակություն

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ի աքսիոման․ ինչո՞ւ է Գագիկ Մելքոնյանը հանգիստ հակահայ հայտարարություններ անում

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է Գագիկ անունով (Գուրգենն անձնագրային անունն է), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է պատգամավոր ու մոռացել անցյալը։

Երկիրը հանձնելու մեջ մեղադրվող իշխանություններին հաճոյանալու համար, ՔՊ-ական այս պատգամավորն ուրանում է անգամ սեփական հայրենիքը և աջ ու ձախ փորձում ցեխ շպրտել, որպեսզի սեփական «կեղտերը ջրի երես դուրս չգան»։

Նախկիններին թալանի մեջ մեղադրող, բայց նախկինների ժամանակ բանակում թիկունքի պետ եղած, այժմ իշխանական պատգամավոր դարձած այս մարդը (ներեցեք արտահայտությանս), արդեն մի քանի անգամ հայկական տարածքի հետ կապված հանգիստ հայտարարել է, թե՝ «․․․ տարածքը ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։

Նա անկեղծ հավատում է, որ «այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնալ․․․» (դե, համենայն դեպս նման հայտարարություն է արել):

Այս ու համանման այլ հայադավ հայտարարություններով հանդես եկող Մելքոնյանն այժմ էլ նոր «պայծառափայլ» միտք է արտահայտել։

Երեկ էլ, 24news-ին հարցազրույց տալու ժամանակ, անդրադառնալով Արցախի ղեկավարության գործունեությանը, նա ասել է, թե Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է և արցախցիներին մեղադրել է հայրենիքը հանձնելու մեջ՝ մոռանալով, որ Արցախի երաշխավորը Հայաստանն էր, այսինքն՝ իր «պաշտելի ու սիրելի իշխանությունը», որի ներկայացուցիչն է հենց ինքը։

Գագիկ Մելքոնյանը մասնավորապես ասել է․

«Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար:  Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»․․․

Մյուս կողմից էլ թերևս կարելի է հասկանալ, թե ինչու է Արցախը հանձնելու մեջ մեղադրվող իշխանության այս ներկայացուցիչը նման հայտարարություններ անում։ Նրա այս պահվածքը հատուկ է թերևս բոլոր այն «անհայրենիք» անհատներին, որոնց համար աթոռն ու ունեցվածքն ավելի կարևոր են, քան այն սեփական հողը, որն իրեն ծնել-սնել է և, որի վրա ապրում է։

Նա նման հայտարարություններ է անում, որովհետև ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտերկրում։ Նա ունի որդի, որին առաջ տանելու համար ոչինչ չի խնայում, ի վերջո նրան հենց այս հայտարարությունների համար են հնարավորություն տալիս «փող աշխատել»։
 
Ավելի կոնկրետ՝ նրան երևի հենց փող են տալիս, որ նման հակահայ հայտարարություններ անի ու օգտվի իր բաժին լափամանից․ հողն ադրբեջանական է, թուրքն ազնիվ բարեկամ է, Արցախը մերը չէր, արցախցին հող հանձնող է, նախկիններն էլ թալանչի են․․․
 
Այս վերջին հատվածի համար, ինչպես դասականը կասեր՝ «իսպրավոչկա»․ ճամբարափոխ այս պաշտոնյան, թալանչի ասելով, խոսում է այն ժամանակահատվածի մասին, որտեղ ինքը ևս «թալանչիների» մաս է կազմել՝ ի պաշտոնե պատասխանատու լինելով զինվորի հացուջրի և ահռելի ֆինանսական ռեսուրսների համար։
 
Այլ կերպ ասած՝ այս պաշտոնյայի համար մի սկզբունք կա, ինչպես Փաշինյանը վերջերս մի առիթով նշեց, որտեղ հաց` այնտեղ կաց։ Ու նա հացի հոտին ընկած՝ կորցրել է հայրնիքն ու շարունակում է թաթերի վրա ցատկոտելով պարել իր տերերի դուդուկի տակ՝ մի բաժին ոսկորի համար։
 
Արմինե Մկրտումյան