ՆԱՏՕ-ն պլանավորում է զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ի երկրները, որպեսզի պայմաններ ստեղծեն Ռուսաստանին ուժով պարտադրելու բանակցություններ, պլանավորում են իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա:
Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Պեկինում ելույթ ունենալով անվտանգության 11-րդ համաժողովի բացման ժամանակ։
«Որպեսզի պայմաններ ստեղծվեն Ռուսաստանին Կիևի բանաձևերի համաձայն բանակցել պարտադրելու, ՆԱՏՕ-ի երկրները պլանավորում են իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։
Ինչպես նշել է Ֆոմինը, սա վտանգավոր խաղ է, որը կարող է հանգեցնել միջուկային տերությունների միջև ուղիղ ռազմական բախման։