Անհայտ անձինք Իրանում հարձակվել են անվտանգության ուժերի մեքենայի վրա. կան զոհեր
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Միրջավե քաղաքում հարձակում է տեղի ունեցել անվտանգության ուժերի մեքենայի վրա:
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ սպանվել է երեք ուժային։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Նշենք, որ վերջին շաբաթներին Իրանում զգալի ավելացել են հարձակումները հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ: