Հայաստանը հրաժարվել է ՌԴ-ում հետախուզվող ԱՄՆ քաղաքացուն փոխանցել Ռուսաստանին
Հայաստանը հրաժարվել է ՌԴ-ում հետախուզվող ԱՄՆ քաղաքացուն փոխանցել Ռուսաստանին։ Նա երեք տարի Հայաստանում ապաստանելուց հետո վերադարձել է Օհայո։
Էրիկ Թոմաս Քրիմերը Mediazone-ին պատմել է, որ իրեն զանգահարել են հայկական հեռուստատեսությունից՝ հարցազրույցի համար, իսկ հետո՝ դեսպանատնից․ այնտեղ ամերիկացուն ասել են, որ «հարցը կլուծվի»։
«Ասացին, որ կարևոր բանակցություններ են վարել և ինձ չեն ուղարկի Ռուսաստան»,- նշել է հետախուզվող ԱՄՆ քաղաքացին։
Նրա խոսքով՝ 2017 թվականի գարնանը (այն ժամանակ նա անգլերեն էր դասավանդում) ուժայինները նրա մոտ թմրանյութեր են նետել։ Կրիմերին ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ, նա մեկնել է Ռուսաստանից և հայտնվել միջազգային հետախուզման մեջ։
2021 թվականին նա եկել է Հայաստան, և սահմանապահները թույլ չեն տվել նրան լքել երկիրը, սակայն չեն էլ ձերբակալել։