Լոնդոնը որոշել է թույլ տալ Կիևին Storm Shadow հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ
Մեծ Բրիտանիան, հավանաբար, արդեն որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow թեւավոր հրթիռներ Ռուսաստանի թիրախների դեմ: Լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ըստ տեղեկությունների՝ Բրիտանիան արդեն որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow թեւավոր հրթիռներ Ռուսաստանի թիրախների դեմ։ Սակայն այդ մասին, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ։
Հավանական է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամիի համատեղ այցը Կիև տեղի չունենար, եթե Storm Shadow-ի վերաբերյալ դրական որոշում չլիներ։