ԱՄՆ-ին մեղադրել են երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ
Միացյալ Նահանգները ճանապարհ է հարթում Երրորդ համաշխարհային պատերազմի համար՝ թիրախավորելով Ուկրաինան՝ ռուս սովորական քաղաքացիների վրա հարձակումները սրելու նպատակով:
Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով Սպիտակ տան հնարավոր որոշումը՝ թույլ տալով Կիևին հարվածել ռուսական տարածքին արևմտյան հեռահար զինատեսակներով, փոխանցում է РИА Новости-ն։
Անտոնովը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ի առջեւ դրված նպատակը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելն անհնար է։
Ընդգծենք, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենն ասել է, որ ինքը Կիևի հետ քննարկել է հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվությունը ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար և բանակցությունների արդյունքների մասին կզեկուցի Բայդենին։