Ո՞մ է ուղղված Նիկոլի կենացային ճառը. պարզապս ծաղրո՞մ է, թե՞ թշնամուն ուզում է ցույց տալ, որ իր նման ապուշ ենք«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ», «Չելսի» - «Էվերտոն»․ օրվա հանդիպումներըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինելՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջԻնչ են խոսել վրանում. «Հրապարակ» Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«1953 թ․ սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Կոնվենցիան ստորագրվել էր դեռևս 1950 թ․ նոյեմբերի 4-ին Հռոմում, որով հստակեցվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքները և պարտադիր ուժ հաղորդվեց դրանց։ Կոնվենցիան ենթադրում է իրավունքների և ազատությունների պաշտպանության լայն շրջանակ, որը որպես մեխանիզմ ներառում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստեղծումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 46 պետություններ, որոնք պարտավորվել են հիմնական իրավունքները և ազատությունները երաշխավորել ոչ միայն իրենց քաղաքացիներին, այլև՝ իրենց իրավազորության ներքո գտնվող բոլոր անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շոշափում է այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, խտրականության արգելումը և այլն։
 
Ադրբեջանը մեկն է այն պետություններից, որը ստորագրել և վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն չի խորշել իրականացնելու հենց կոնվենցիայի դրույթներին տրամագծորեն հակառակ հանցագործություններ՝ խախտելով հայության հսկայական զանգվածների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանի կողմից կոնվենցիան ստորագրվել է 2001 թվականին և վավերացվել 2002 թվականին, սակայն թե՛ 2001-2002 թթ․ առաջ, թե՛ դրանից հետո Ադրբեջանի պետական քաղաքական վարքագիծը կարելի է բնորոշել որպես թաքնված ահաբեկչություն համաշխարհային քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Թեև 1988-1992 թթ․, պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության կոտորածների և բռնի տեղահանման ժամանակ Ադրբեջանը դեռևս չէր կրում կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, սակայն դրանց վավերացումը բնավ չխանգարեց Ադրբեջանին, օրինակ, դեմ գնալ արդար դատավարության սկզբունքին և խախտելով հունգարական դատարանի որոշումը՝ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին հերոսացնել և ապահովել զինվորական առաջընթացը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չխանգարեց Ադրբեջանին 2016, 2020, 2023 թթ․ պատերազմներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ուղեկցող բոլոր իրավախախտումներով հանդերձ։ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Լեռնային Ղարաբաղի հայության 10-ամսյա շրջափակումն ինքնին հանդիսանում է կոնվենցիայի հիմնադրույթների արմատական խախտում։
 
Վերոնշյալ և մյուս բոլոր խախտումները և ոտնահարումները շարունակում են մնալ անպատիժ կամ ստանում են անբավարար արձագանք, ինչը տեղիք է տալիս նոր՝ առավել խոշոր և վտանգավոր հանցանքների։ Անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը կոչված է ապահովելու կոնվենցիայի իրացումը և պատժի մեխանիզմ կիրառելու դրա խախտման դեպքում, որոշ դեպքերում ի զորու չի գտնվում այնպիսի արձագանքների, որոնք իրապես կանխարգելիչ դեր կունենան։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ողջունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունման 71-ամյակը, իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից կոնվենցիայի դրույթների արմատական խախտման և այդ հանցնանքերի նկատմամբ անհամարժեք արձագանքի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում կոնվենցիայի՝ որպես բարձրագույն արժեք, պահպանությամբ շահագրգիռ միջազգային հանրությանը հանձնառու գտնվել Կոնվենցիան ստորագրած պետությունների վարքի մշտադիտարկման և համապատասխան հետևանքների նկատմամբ»։