ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ
«ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այն չի քննարկվել Մոսկվայի հետ»։ Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«ՌԴ–ն չի տեսնում նման բանակցությունների բացասական կողմերը կամ ազդեցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործարկման վրա։ Բայց կա մի պահ. արևմտականների նման շռայլությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, պետք է զգուշավորությամբ ընդունվի»,- ասել է նա։
Առանց վիզայի ռեժիմի խոստումները, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, զուտ պատեհապաշտություն և մանիպուլյացիա են, տարածաշրջանում աշխարհաքաղաքական առճակատում հրահրելու փորձեր։