Իսրայելը Մերձավոր Արևելքը տանում է դեպի աղետ. Իրանի արտգործնախարարՌԴ և Ադրբեջանի առափնյա պահպանության նավերի անձնակազմերը համատեղ վարժանքներ են անցկացրել Բաղրամյանի հրաժարականից հետո ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը Գազամատակարարման անջատումներ կլինեն ՆԱՏՕ-ն զորավարժություններ կսկսի միջուկային զենքի կիրառումը փորձարկելու համարՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել Բոխումի դեմ ընկերական խաղում «Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են Դպրոցում ձերբակալումը տրավմատիկ է, հակասում է ականատես երեխաների լավագույն շահին Փաշինյանը կրկին ՔՊ նիստ է գումարել Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածների զոհ է դարձել 11 մարդ, վիրավորվել՝ 48-ը Սևան-Գավառ ճանապարհին մեքենաների բախման հետևանքով հոսպիտալացվել է վարորդը Վաղը կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն Իրավախախտման համար կանգնեցրել են մեքենան, հայտնաբերել թմրանյութ, վարորդականի կեղծ վկայականներ (տեսանյութ) 10-ամյա տղան Վեդիում հրդեհի մասին կեղծ ահազանգ էր կատարել․ նրան հայտնաբերել են Խաչատուրյանը աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան․ ովքեր են պատվիրակության կազմում Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով Վանաձորում վարորդն ու կինը մեքենայում կանեփ, շոկո և կրիստալ էին պահում (տեսանյութ) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Առստամյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը մասնակցել է Տաջիկստանի Սահմանադրության 30-ամյակի միջխորհրդարանական համաժողովին Օդում փոշու պարունակությունը շարունակում է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ջրանջատումներ կլինեն Սյունիքի մարզում Քննարկվում են նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները «Միլթոն» փոթորիկը հեռանում է Ֆլորիդայից․ ինչ վնասներ են կրել տեղացիները Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանում կտեղայնացնեն Մեծ Բրիտանիայում հակահրդեհային անվտանգության գործող նորմերը ՀՀ-ն պետք է հասկանա՝ առանց Սահմանադրության փոփոխության անհնար է հասնել տևական խաղաղության․ Ամիրբեկով Խաչատուրյանը դատավորներ է նշանակել 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ Արշակյանը առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերին Շիրակ Թորոսյանը կմասնակցի Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի ընտրությունների դիտարկմանը ԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն. Հայրապետյան Գիլոյանը նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը Հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿառավարության որոշմամբ ևս 600 էլեկտրոմոբիլով ավելացվել է 2024 թվականի համար նախատեսված սակագնային քվոտան․ մաքսային ձևակերպումները կմեկնարկեն հոկտեմբերի 11-ից Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը կմասնակցեն «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնինՏիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն. Նոր համաձայնագիր«Յագուար»-ի վարորդն իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք է առաջարկել պարեկներին, նրան ձերբակալել են. ոստիկանության տեսանյութըՀանցագործը, մանկապիղծը պետք է փտի բանտում, բայց այսօրվա իրավապահների նպատակը դա չէ. Գեղամ ՄանուկյանԶելենսկին պատրաստ է հրադադարի. Corriere della SeraԲարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետինՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում. Հովիկ Աղազարյանը հաստատել է
Հասարակություն

Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը: Այս մասին հայտատարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:

Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել  մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:

Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: Տեսանյութը և լուսանկարները Մարդու իրավունքների պաշտպանին են ուղարկել քաղաքացիները։