ՌԴ և Ադրբեջանի առափնյա պահպանության նավերի անձնակազմերը համատեղ վարժանքներ են անցկացրել Բաղրամյանի հրաժարականից հետո ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը Գազամատակարարման անջատումներ կլինեն ՆԱՏՕ-ն զորավարժություններ կսկսի միջուկային զենքի կիրառումը փորձարկելու համարՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել Բոխումի դեմ ընկերական խաղում «Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են Դպրոցում ձերբակալումը տրավմատիկ է, հակասում է ականատես երեխաների լավագույն շահին Փաշինյանը կրկին ՔՊ նիստ է գումարել Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածների զոհ է դարձել 11 մարդ, վիրավորվել՝ 48-ը Սևան-Գավառ ճանապարհին մեքենաների բախման հետևանքով հոսպիտալացվել է վարորդը Վաղը կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն Իրավախախտման համար կանգնեցրել են մեքենան, հայտնաբերել թմրանյութ, վարորդականի կեղծ վկայականներ (տեսանյութ) 10-ամյա տղան Վեդիում հրդեհի մասին կեղծ ահազանգ էր կատարել․ նրան հայտնաբերել են Խաչատուրյանը աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան․ ովքեր են պատվիրակության կազմում Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով Վանաձորում վարորդն ու կինը մեքենայում կանեփ, շոկո և կրիստալ էին պահում (տեսանյութ) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Առստամյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը մասնակցել է Տաջիկստանի Սահմանադրության 30-ամյակի միջխորհրդարանական համաժողովին Օդում փոշու պարունակությունը շարունակում է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ջրանջատումներ կլինեն Սյունիքի մարզում Քննարկվում են նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները «Միլթոն» փոթորիկը հեռանում է Ֆլորիդայից․ ինչ վնասներ են կրել տեղացիները Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանում կտեղայնացնեն Մեծ Բրիտանիայում հակահրդեհային անվտանգության գործող նորմերը ՀՀ-ն պետք է հասկանա՝ առանց Սահմանադրության փոփոխության անհնար է հասնել տևական խաղաղության․ Ամիրբեկով Խաչատուրյանը դատավորներ է նշանակել 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ Արշակյանը առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերին Շիրակ Թորոսյանը կմասնակցի Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի ընտրությունների դիտարկմանը ԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն. Հայրապետյան Գիլոյանը նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը Հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿառավարության որոշմամբ ևս 600 էլեկտրոմոբիլով ավելացվել է 2024 թվականի համար նախատեսված սակագնային քվոտան․ մաքսային ձևակերպումները կմեկնարկեն հոկտեմբերի 11-ից Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը կմասնակցեն «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնինՏիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն. Նոր համաձայնագիր«Յագուար»-ի վարորդն իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք է առաջարկել պարեկներին, նրան ձերբակալել են. ոստիկանության տեսանյութըՀանցագործը, մանկապիղծը պետք է փտի բանտում, բայց այսօրվա իրավապահների նպատակը դա չէ. Գեղամ ՄանուկյանԶելենսկին պատրաստ է հրադադարի. Corriere della SeraԲարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետինՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում. Հովիկ Աղազարյանը հաստատել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն
Տնտեսություն

«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, ովքեր բարձրաձայնում են հարկային կարգապահությանն առնչվող խնդիրները, ինչն օգնում է ՊԵԿ-ին բարելավել վարչարարությունը և կենտրոնանալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել բենզա և գազալցակայաններում ՊԵԿ իրականացրած հսկողական գործողությունների և դրանց արդյունքների մասին:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 60 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 68 միլիոն 563 հազար դրամ, օրինակ՝ «Մեգա Թրեյդ» ընկերությանն առաջադրված տուգանքի չափը կազմել է 13 միլիոն 88 հազար դրամ, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն դրամի չափով, իսկ «Արմ Պետրոլ»-ը՝ ընդանուր 11 միլիոն 12 հազար դրամ (ցանկ 1-ը կցվում է)։ Ավտոգազալցականի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 25 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 23 միլիոն դրամ, օրինակ՝ «Գազ-Պրոպան» ընկերությանն առաջադրվել է 8 մլն 363 հազար դրամի չափով տուգանք(ցանկ 2-ը կցվում է

Ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) չափագրման ուսումնասիրությունների շրջանակում 2024 թ հունվար-օգոստոս ամիսներին հայտնաբերված պակասորդների գծով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է շուրջ 2026 միլիարդ դրամ տուգանք, օրինակ՝ «Օլիվեստա»ընկերությանն առաջադրվել է ավելի քան 743 մլն դրամի չափով տուգանք, իսկ «Ջի Բի Ար» ընկերությանը՝ ավելի քան 506 մլն դրամ տուգանք (ցանկ 3-ը կցվում է)։

2023-2024 թվականներին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, վառելիքի ոլորտում (բենզին, դիզել, հեղուկ գազ) գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ, ձեռնարկվել է 41 օպերատիվ հետախուզական միջոցառում, որի արդյունքում 35 հարկ վճարողի վերաբերյալ կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ՝ ավելի քան 66 մլրդ դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են 19 քրեական վարույթներ։ Օրինակ՝ «Վ.Ավետիսյան» ՍՊԸ-ի, Ռոբերտ Շահնազարյան Ա/Ձ-ի, «Լիդեր-Օիլ» ՍՊԸ, Դավիթ Բոբոխյան Ա/Ձ-Ի, «Մարնի» ՍՊԸգործունեության արդյունքում վնասի չափը կազմել էավելի քան 19 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Գազ-Պրոպան» ՍՊԸ-ի մասով վնասի չափը կազմել է 38579․746 ՀՀ դրամ (ՀՕՀՎ տեղեկանքը կցվում է)։

Ինչ վերաբերում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությանը՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է օրենքի պահանջների խախտման 928 դեպք և առաջադրվել է 313 մլն 600 հազար դրամի չափով տուգանք, օրինակ՝ «Կոկո Բյութի», Քրիստինե Հակոբյան, Մարտին Խաչատրյան, Արտակ Խաչատրյան, Շահեն Առաքելյան, Տիգրան Սարգսյան ընկերություններից յուրաքանչյուրին առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք (ցանկ4-ը կցվում է)։ 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-օգոտոս ամիսների  ընթացքում իրականացվել է 469.6 մլն գործարք` 8 տրլն 577.8 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  49.2 մլն գործարքով կամ 11.7%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 113.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների  ընթացքում իրականացվել է 438.4 մլն գործարք` 1 տրլն 835.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 40.8 մլն գործարքով կամ 10.3%-ով, իսկ արժեքային` 130.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների  ընթացքում իրականացվել է 93.4 մլն անկանխիկ գործարք` 561.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 43.2 մլն անկանխիկ գործարքով կամ 86.1%-ով, իսկ արժեքային` 170.4 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:

Միաժամանակ արձանագրում ենք, որ այս գործողությունները բավարար չեն և ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է օրինապահ հարկ վճարողներին պաշտպանելը և ապահովելը, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողի կողմից հարկերից խուսափելը լինի «ոչ ձեռնտու»:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին