Մետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված է
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Գասպարյանը տեսանյութ է հրապարակել մետրոպոլիտենից։ Տեսանյութում, երևում է մարդկանց բազմություն, ովքեր փորձում են էլեկտրոնային տարբերակով մուտք գործել։
Անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով, իսկ մարդկանց մեծ մասը, ինչպես երևում է տեսանյութում, նախընտրում են ժետոնով անցնելու տարբերակը։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին կիսվել է այս տեսանյութով և գրել.
«Քանի բարդակ ա, օգտվեմ առիթից, այլ հարց կուզենայի բարձրացնել։ Փաստացի, ստացվում ա, որ մարդկանց ամեն մի տրանսպորտ նստելը անձնավորված ա ու անվանական գրանցված։ Քանի որ տոմսը կցված ա էլեկտրոնային դրամապանակի, որտեղ մարդ նույնականացում ա անցնում»։