Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (աճել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.98 դրամ (նվազել է 0.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-425.5 դրամով, վաճառվում է 430-436 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.77-4.22 դրամով, վաճառվում է 4.28-4.78 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 486 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 427-428 դրամով, վաճառվում է 431 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.25 դրամով: