Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Այս մասին Շոյգուն հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում ընդհանրապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։
Զրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Մոսկվան աջակցում է Թեհրանի ինքնիշխանությանը Պարսից ծոցում գտնվող երկրի երեք կղզիների նկատմամբ։