Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել Պուտինին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ դադարեցնելու Ուկրաինայում հակամարտությունը։
«Զանգահարեք Զելենսկիին և Պուտինին և վերջ տվեք պատերազմին», - գրել է քաղաքական գործիչը սոցիալական ցանցի իր էջում։
Գրինը նաև ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չէր սկսվի, եթե ԱՄՆ նախագահ լիներ երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։