Քամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճից
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի թիմը գոհ է եղել իր հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփի հետ բանավեճից, իսկ նրա աշխատակազմի անդամները տոնական տրամադրություն են ունեցել: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հարրիսի խորհրդականներին։
«Քամալա Հարիսի թիմը գոհ է փոխնախագահի և Դոնալդ Թրամփի բանավեճից», - ասվում է հայտարարության մեջ:
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Հարրիսը հարցերին տվել է շատ լավ պատասխաններ, արտահայտել է այն, ինչ ծրագրել է և մի քանի անգամ կարողացել է բարկացնել Թրամփին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից հետո Հարիսի շտաբում տոնական տրամադրություն է տիրում։