Յոավ Գալանտը կոչ է արել Իսրայելի բանակին նախապատրաստվել ցամաքային գործողությանը Լիբանանում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկրի հյուսիսում տեղակայված զինվորականների հետ հանդիպմանը կոչ է արել նրանց նախապատրաստվել ցամաքային գործողությանը Լիբանանում։
Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
«Մենք վերջնականապես ավարտում ենք Լիբանանում ցամաքային մարտական գործողությունների նախապատրաստումը», - ասել է նա զինվորների հետ զրույցում։
«Մենք մոտենում ենք հարավում մեր առաքելության ավարտին, բայց այստեղ անավարտ խնդիր ունենք՝ փոխել անվտանգության իրավիճակը և մեր բնակիչներին վերադարձնել իրենց տները», - ասել է նա նկատի ունենալով 60 հազար իսրայելցիներին, ովքեր ստիպված են եղել լքել Իսրայելի սահմանամերձ շրջանները Լիբանանից հրետակոծությունների պատճառով։