ԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունը։
««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ։ 10 դասագրքի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։ Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը «Համակարգչային գիտություն», «Թվային գիտություն» առարկան է, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր։ Մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ գնում ենք այնպիսի մի եղանակի, որ նաև պատմության ուսուցումը դարձնի ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի և ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Անդրեասյանը։