Ռուսաստանը կկորցներ իր ինքնիշխանությունը, եթե դառնար ԵՄ անդամ. Սերգեյ Շոյգու
Ռուսաստանը ինքնիշխանությունը կկորցներ, եթե այն ընդունվեր Եվրամիություն 1990-ականներին:
Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով, Ռուսաստանը կկորցներ ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլեւ ռեսուրսները։ Շոյգուն նշել է, որ արևմտյան երկրները վաղուց խլած կլինեին Ռուսաստանի սառեցված ակտիվները, եթե չիմանային, որ պատասխանը ցավալի է լինելու։
«Նրանք հիանալի հասկանում են, որ պատասխանը ոչ միայն համարժեք է լինելու, այլև ցավոտ։ Ես արդեն ասել եմ, որ նրանք իրենց սովորական գողերի պես են պահում»,- ասել է նա։