ԱՄՆ-ն արագորեն սնանկանում է. Իլոն Մասկ
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արագորեն սնանկանում է՝ նշելով, որ պետական պարտքի դիմաց տոկոսավճարները գերազանցել են երկրի պաշտպանական բյուջեն։
Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ խոստացել էր ստեղծել հանձնաժողով, որը կբարեփոխի կառավարությունը՝ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում:
Հանձնաժողովը պետք է գլխավորի Իլոն Մասկը:
«Եթե ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում, մենք հնարավորություն կունենանք շտկել իրավիճակը, քանի որ Ամերիկան արագորեն սնանկանում է: Պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան մեկ տրիլիոն դոլար է, իսկ ազգային պարտքի տոկոսավճարները պարզապես գերազանցել են պաշտպանության բյուջեն»,- ասել է Մասկը All-In podcast-ով: