Թուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին կնյարդայնացնի ՆԱՏՕ-ին. թուրք վերլուծաբան
Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը ՆԱՏՕ-ին նյարդայնացնելու է, սակայն Անկարան ներկայումս չի մտածում Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է թուրք քաղաքագետ Ումուր Թուգայ Յուջելը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցությունն է։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՇՀԿ-ի ընդլայնման թեման մշտապես օրակարգում է, սակայն կազմակերպություն Թուրքիայի մուտքի հստակ ժամկետ չկա։
Նա նաև նշել է այդ մտադրությունների որոշ հակասությունները Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պարտավորությունների հետ։