Հարցումների արդյունքում Դոնալդ Թրամփը առաջատար է դարձել
The New York Times/Siena College-ի նախընտրական հարցումներում հանրապետական Դոնալդ Թրամփը առաջատար է դարձել՝ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսից առաջ անցնելով մեկ տոկոսով:
Այս պահին հարցվածների 48%-ը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին, 47%-ը՝ Հարրիսին, մնացածը պատասխանել են, որ չգիտեն, թե ում են տալու իրենց ձայնը։
Ինչպես նշում է NYT-ի գլխավոր քաղաքական վերլուծաբան Նեյթ Քոնը, այս արդյունքը մի փոքր անսպասելի էր նրա համար։
Քոնն ասել է, որ Թրամփն ընտրողների կողմից դիտվում է որպես փոփոխությունների թեկնածու մի երկրում, որը փոփոխություններ է ուզում: