ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարն այցելել է Մոնղոլիա
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը հայտնել է, որ Մոնղոլիա է այցելել այս երկրի գլխավոր շտաբի պետ Սունրեվին Գանբյամբայի հրավերով։
«Ինձ համար մեծ պատիվ է շտաբի պետ Սունրեվին Գանբյամբայի կողմից Մոնղոլիա հրավիրվելու, ինչպես նաև հանդիպելու մոնղոլ խաղաղապահների հետ, ովքեր ծառայում էին Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններում», - գրել է Բաուերը:
Նա հավելել է, որ Մոնղոլիան ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է արդեն երկու տասնամյակ: