Չինաստանի և Ռուսաստանի միջև համատեղ զորավարժություններ տեղի կունենան
Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին:
Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրենց նպատակը կլինի խորացնել ռազմավարական համագործակցությունը երկու երկրների զինվորականների միջև և ուժեղացնել անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ պայքարելու կարողությունը։
Ըստ այդ տվյալների՝ երկու երկրների ռազմածովային ուժերը և ռազմական ավիացիան կմասնակցեն զորավարժություններին ռուսական ափերի մոտ՝ Ճապոնական և Օխոտսկի ծովերում։
Բացի այդ, ՉԺՀ-ն կմասնակցի ռուսական «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժություններին, նշվում է հաղորդագրության մեջ։ Դրա ստույգ ամսաթիվը հայտնի չէ։