Տարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր է կապուղիների ապաշրջափակումը․ դեսպանԱրգելե՛ք Վարդավառի տոնը, ցույց տվեք Ալիևին, որ «Եկեղեցին ահաբեկչական կառույց է»Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներԽոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Միջազգային կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ
Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ ՖարմանյանԱրին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին
Հասարակություն

Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՔԿ

Ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։

Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«2023 թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, 2023 թ. օգոստոսի 31-ից որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ, վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։

Այդ ընթացքում իր պարտականությունները կատարելու փոխարեն դրսևորելով զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ անհամատեղելի վարքագիծ՝ Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն և մենահատ մեկ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գ.-ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի անձնակազմին հորդորել, որ դեպքը ներկայացնեն այնպես, թե իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել: Վերջինս կալանավորվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։