Գտեք մի հատ իմ դղյակը, գտեք էդ դղյակները․ ես բոլորին տենց դղյակներ եմ ցանկանում․ Ալեն Սիմոնյան
Պատերազմը պարտվեցինք, որովհետեւ սխալ ձևով և տրամաբանությամբ էինք պետություն ու բանակ կառուցում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինչու էինք տենց անում, որովհետեւ մեր իշխանավորներն ուզում էին գողանալ, թալանել Հայաստանի բանակը և Հանրապետությունը, եւ հիմա ընկած ամբողջ աշխարհով մեկ, Ամերիկայով, Ռուսաստանով, միլիարդավոր դոլարների գույքերն ենք փորձում հետ բերել ու մտնցնել Հայաստանի բյուջե: Էդ որ նայում եք սրա դղյակը մի քանի միլիոնանոց, նրա դղյակը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գործող իշխանություններն էլ զերծ չեն դրանից, ԱԺ նախագահն ասաց. «Գտեք մի հատ իմ դղյակը, գտեք էդ դղյակները: Ես բոլորին տենց դղյակներ եմ ցանկանում: Բա հիմա, որ էդ փողերը ընկած հավաքում ենք, կարող ա՞ դա ուրիշ տեղից է գնացել, բանակից է գնացել, պետական բյուջեից է գնացել: Բա որտեղի՞ց են այս դղյակներն ի հայտ եկել»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը: