Փաստացի խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է. Արարատ Միրզոյան
Տեխնիկապես և փաստացի խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց։
«Մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ կարող ենք ստորագրել համաձայնեցված տեքստը»,-ասել է Միրզոյանը։