Հայաստանը չի կարող մերժել ԱՊՀ-ի ֆորմատը, որի հիմնական փաստաթուղթը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն է. Ալեն Սիմոնյան
Հայաստանը չի կարող մերժել ԱՊՀ-ի ֆորմատը, որի հիմնական փաստաթուղթը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն է և որը Ադրբեջանի հետ բանակցային խոսակցություններում որպես հիմք է ծառայում:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը:
«ԱՊՀ-ի հիմքերից մեկը հանդիսանում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Հայաստանն իր բոլոր բանակցային ուղղություններով աշխատանք է տանում, մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բանակցային հիմնական խոսակցությունների մեջ հիմք է դրված: Դա նաև անվտանգային առումով շատ կարևոր է»,-ասաց Սիմոնյանը: