Ադրբեջանը Սլովակիայից ստացել է ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը
Ադրբեջանական բանակը ստացել է Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։
Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները:
Հաղորդվում է, որ TATRA T815 8x8 հարթակի վրա տեղադրված հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը հասել է Ադրբեջան։
Հաուբիցները հագեցված են կրակի կառավարման լրիվ ավտոմատ համակարգով: Նրանց անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։ Այս մոդելի կրակային հզորությունն ու մանևրելու ունակությունն ավելի բարձր են, քան նախորդ տարբերակներինը: