Սիրիայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Սիրիայի կենտրոնում գտնվող Միսյաֆ քաղաքի վրա իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել՝ 34-ը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Միսյաֆի հանրային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ֆեյսալ Հայդարը։
«Համա նահանգում գիշերը իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 34 մարդ», - ասել է Հայդարը։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը Լիբանանի հյուսիս-արևմուտքից։
Հարվածները հասցվել են Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող սիրիական բանակի մի քանի օբյեկտների։