Վրիպա՞կ, թե մտածված «տրյուկ»․ ի՞նչ է փորձում ցույց տալ Արկադի Փելեշյանը
Վանաձորի համյնքապետի Ժ/Պ Արկադի Փելեշյանը փորձել է իրեն տեր ու տիրակալ զգալ հատկապես այն բանից հետո, երբ նախկին քաղաքպետ Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվել։
Ոչ ավել ոչ պակաս Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում հրապարկվել է հայտարարություն, որտեղ նա իրեն ներկայացրել է ոչ թե Ժ/Պ, այլ հենց համայնքապետ։
Իհարկե կարող են ասել նաև, որ դա վրիպակ է, բայց հազիվ թե նման վրիպակ հրապարակվեր պաշտոնական կայքէջում։
Չի բացառվում, որ Փելեշյանն այդ կերպ փորձել է ցույց տալ, որ ինքն է տեր ու տիրականը։