Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Մանուկ Մարգարյանը
ՆԳՆ-ն հայտարարել է․
«Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։
Ուշադրություն․ ըստ տեղեկությունների, նա զինված է։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում կրակոցներ են հնչել, զինված անձին վնասազերծելիս ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։