Երևանի արտահերթ ընտրությունն առավել քան արդիական է, պահանջված օրակարգ է. Մանուկ ՍուքիասյանՀայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն ՍիմոնյանԱխուրյանցի Անոն չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ Ձեր տեղը նստած լիներ, կառավարության 2.5 մլրդ փողով ասֆալտ կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին (տեսանյութ)Տոկաևը հաստատել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունըԻմ լոբբինգը ես եմ․ Արմեն Խաչատրյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածության մասին«Եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ նույնը». Սուրեն Գրիգորյանն իր՝ արդարադատության նախարար դառնալու մասին (տեսանյութ)«11 ամիս աշխատավարձ չենք ստացել»․ Քանաքեռի ծննդատան աշխատողները քաղաքապետարանի դիմաց էին (տեսանյութ)
Պարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում, դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը
Սասուն Խաչատրյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Հովիկ Աղազարյանին առնչվող գործի մասին (տեսանյութ)Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկելԱնամոթներ. ավագանու նիստում իրավիճակը կտրուկ լարվեց, ՔՊ–ականները «հարձակվեցին» Մարությանի թիմակցի վրա (տեսանյութ)ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը. Ալեքսանդր ԱզարյանՊարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում սպանության դեպքերն աճել են․ դրանց 80 %-ը կատարվում է կենցաղային հողի վրա. Վահե ՂազարյանՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան
Տպավորություն է, որ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում՝ քրեական գործեր են հարուցում, մեղադրյալ չկա․ Մանուկ ՍուքիասյանԵրևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունիՁորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել էր ազգականին․ նա կալանավորվել է
Մուրճով uպանել է մորաքրոջ որդուն, որ նրա ոսկյա շղթան գողանա, հետո շղթան վաճառել է 65.000 դրամով. նա կալանավորվել է
Մալիում uպանվել է «Վագներ»-ի հրամանատարըԵրևանի ավագանին երեք նոր անդամ ունիՔաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է. Մաս 231. «Ժողովուրդ»
Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են
Իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանինՊիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. ՉալաբյանԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին․ Տիգրան Աբրահամյան20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ» Դեսպանների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և ԳազայումԸնդդիմությունը հանդես կգա առաջարկով․ «Հրապարակ» Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով. «Հրապարակ»Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»Քաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք» Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞. Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Աննա Վարդապետյանի որոշմանը․ «Ժողովուրդ» Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնելու հարցում. ՊեսկովԿհաջողվի՞ հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները․ «Փաստ»Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. «Իրավունք»ՔՊ-ում ատամները սրած սպասում են. «Հրապարակ»Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդու ընկերությունը միլիարդների պետգնումներ է կատարել. «Ժողովուրդ»Սեուլը չի ​​հավատում Փհենյանի հարձակմանըՍիյարտոն անվանել է այն իրադարձությունը, որի պատճառով կսկսի ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջևԱԺ-ի մոտ մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Գազամատակարարման անջատումներ կլինեն «Երևան սիթի» ցանցի տնօրենը հիվանդանոցում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը»․ Ալիև Մեքենան բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ ինքնիշխանությանը սատարելու վճռականության համար Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք
Տնտեսություն

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը մեծ թափով նվազում է

Այս տարի հունվար-հուլիսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  61 184-ով կամ 6.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստան է եկել 946 162 զբոսաշրջիկ,  նախորդ տարվա 1 004 346-ի փոխարեն։

9 տոկոսով նվազել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնք նախընտրում են մնալ հյուրանոցներում։

Սրան հակառակ 9.4 տոկոսով ավելացել է Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը։  Հունվար-հուլիս ամիսներին որպես զբոսաշրջիկ տարբեր երկրներ մեկնել է 705 105 մարդ նախորդ տարվա 644 646-ի համեմատ։ Ուշագրավ է, որ մեկնողների գերակշիռ մասն իր ուղևորությունը կազմակերպում է ինքնուրույն։


Ավելի վաղ տուրիստական գործակալ, տուրիստական ծրագրերի և երթուղիների համակարգող Լուսինե Հարոյանը, անդրադառնալով անկման պատճառներին, Panorama.am-ին ասել էր.

«Իրականում ավելի մեծ է անկումը։ Պաշտոնական վիճակագրությունը պարզապես շատ մեղմացված է։ Անկումը պայմանավորված է ներկայիս հակահայկական իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Սրան գումած Տուրիզմի կոմիտե ասվածը բացարձակապես ոչնչով չի զբաղվում, ես չգիտեմ, այնտեղ մարդիկ նստած ինչի՞ համար են աշխատավարձ ստանում։ Ասացեք ինձ, խնդրեմ, վերջին անգամ օրինակ վերջին երեք տարվա ընթացքում որևէ միջոցառում, որևէ բան կազմակերպե՞լ է Տուրիզմի կոմիտեն, լսա՞ծ կաք այդ մասին։ Ընդհանրապես, ոչ մի բան չի արվում։

Տպավորություն է,  ոչ թե տպավորություն է, հենց այդպես էլ կա, այդ մարդիկ գնում են առավոտից աշխատանքի, իրենց աշխատավարձերը բավականին բարձ ստանում են, գնում են տուն։ Հատկապես կոմիտեի նոր նախագահ Սիսիան Պօղոսեանի  նշանակելուց հետո ընդհանրապես որևէ բան չի արվում։ Պետք է շատ լավ տեղյակ լինել տուրիզմի ներքին խնդիրներին, որպեսզի մարդը կարողանա ինչ-որ բանով օգտակար լինել։ Այն, ինչ հիմա կատարվում է տուրիզմի կոմիտեում, լիովին տեղավորվում է այս իշխանությունների վարած քաղաքականության շրջանակում՝  կատարյալ բարդակ բոլոր ոլորտներում, փչացնել, կործանել ամեն ինչ։

Ես հիմնականում աշխատում եմ ռուսալեզու զբոսաշրջիկների հետ, տեղյակ եմ, որ անգամ ռուսական տուրիստական գործակալությունները մարդկանց խորհուրդ չեն տալիս գալ Հայաստան, դրա փոխարեն առաջարկում են այլ ուղղություններ՝ օրինակ, Ադրբեջանում, ասում են՝ Հայաստանում ստաբիլ վիճակ չէ, Հայաստանն արդեն մեր նկատմամբ վատ է տրամադրված։ Միջին վիճակագրական տուրիստը կլսի տուրիստական գործակալությանը։

Հայաստանում ցավալիորեն և միանգամայն օրինաչափորեն անկում կա, կարծում եմ՝ այն գնալով ավելի ու ավելի  զգալի է  դառնում, քանի դեռ այս իշխանություններ են ղեկավարում»։