Մեղկ է մեր ժողովուրդը․ թյուրքագետ
Հայ ժողովուրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլիացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։
Մեր դեմ կիրառվող տեղեկատվական քաղաքականության հնարքները ինչպես ավանդապես լավ աշխատող, դասական գործիքներ են, այնպես էլ տեղեկատվական պայքարի ամենառաջադեմ ու նորարարական գործիքները։
Վիճակն էլ ավելի է վատթարանում, երբ այս ամենին գումարվում է կիսագրագետ կամ լիարժեք անգրագետների մի մեծ խումբ, ովքեր «խոսող գլուխների» դերում ամեն օր բազմապատկում են ու խորացնում են այդ սուտն ու կեղծիքը։ Երբեմն (հաճախ)՝ գիտակցաբար, երբեմն՝ ոչ։
Օրվա ընթացքում արվող հազարավոր գրառումների, տեսահոլովակների, հարցազրույցների և այլ ձևաչափերի քարոզչական բովանդակության ծավալների տակից մասնագետը հազիվ է «անվնաս» դուրս գալիս, ուր մնաց թե ճիշտն ու սխալը կարողանա տարբերել ոչ մասնագետ՝ հայ ժողովուրդը։
Եվ տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը։ Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան