Երևանում երեք օր գրքի տոն կլինի
Երևանում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից․
«Գրողներ, հրատարակիչներ, ընթերցողներ, գրական միջոցառումներ ու զեղչված գրքեր՝ շա՜տ գրքեր, երեք օր նույն վայրում։
Սեպտեմբերի 6, 7, 8
Հայաստանի ազգային պատկերասրահ, Հանրապետության հրապարակ
Մուտքն ազատ է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։