Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն. ՍուրենյանցԲայդենն ու Բլինկենը չեղարկել են իրենց այցը Գերմանիա. հայտնի է պատճառըԱյս անգամ՝ 71 միլիոնի հատկացում․ «Հրապարակ»Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով ավելի քան 5,5 միլիոն մարդ տարհանվել Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչԱսֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ. «Ժողովուրդ»Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան (տեսանյութ)44-օրյա պատերազմnւմ որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցելԻսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Լիբանանում զոհվել է 36 մարդԴեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է. «Հրապարակ»Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»Գլխավոր մուրացիկը. Փաշինյանը կրկին խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից է ելույթ ունեցել. «Հրապարակ»
Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն ու այլ քայլերի դիմել
Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի մտերմությունն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից․ Օվերչուկ
Իսրայելն նշել է իր կորուստների քանակըԱՊՀ տարածքի գրավչությունը թույլ չի տալիս դավադիրներին իրականացնել իրենց երազանքը․ Զատուլին Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման․ Freedom House
Կես միլիոն դրամ են խոստանում «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին 17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում Վրաստանը կկորցնի ԵՄ-ից հատկացվող 121 մլն եվրոյի օգնությունը Վահագն Խաչատուրյանը գործուղվում է Աստանա Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլը Սլովակիայի առաջնությունում Կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց ԱՊՀ երկրները մեր ռազմավարական գործընկերներն են, տրամադրված ենք համագործակցության ամրապնդմանը․ Պուտին ՀՀ և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է․Պեսկով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները Դժբախտաբար, այսօր մեր ժողովրդի պատմությունը այս իշխանության «շնորհիվ» գրվում է Բաքվում․ Սրբազան ՌԴ-ն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիրի ժառանգության գրանցամատյան Փաշինյանը հայտարարել է՝ մտահոգված է տարածաշրջանային թեմաներով ՌԴ որոշ պաշտոնյաների ձևակերպումներից ՌԴ-ն չի միջամտում ՀՀ և Ադրբեջանի գործերին, երկրների ղեկավարները միշտ էլ նույն սեղանի շուրջ են նստած ԱԺ-ն հոկտեմբերին կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ Փաշինյան ՀՀ-ն ու Ադրբեջանն այսպես թե այնպես շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում. Պեսկով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա Ղազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Արցախի թեմում կարևորվել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին իրազեկումը ՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. Փաշինյան (տեսանյութ) Երևանը այս ամիս պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը հայտնել են, թե «երբ կստորագրեն» խաղաղության պայմանագիրը (տեսանյութ) Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ Հաստատվել է Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Տեսանյութ

Հորդորում ենք ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը. հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունն անխուսափելի է. ՆԳՆ (տեսանյութ)

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը` շեշտը դնելով քարոզչական մեթոդների վրա, այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ի երեկոյան Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմից զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Ոսկեհատ գյուղի սկզբնամասի կիսակառույց շենքում: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով զենք և զինամթերք` 3 ինքնաձիգ, 1 ատրճանակ, «ՏՕԶ» տիպի 2 հրացան, «ԻԺ» տիպի կարճեցված փողով 3 հրացան, 1 ռադիոսարքավորում, ինքնաձիգի 5 փամփշտատուփ, 3 տրոտիլային պայթաղյուս, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն նռնակի մետաղական 2 իրան, «Ֆ1» տիպի 2 նռնակ, «ՌԳ-42» տիպի նռնակ, ուսումնական 2 նռնակ, գնդացրի 114 և ինքնաձիգի 1200 փամփուշտ և այլ ռազմամթերք:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան տրամաբանական ավարտին հասավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. 1-02 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Քաջազնունու փողոցի ավտոտնակների մոտ թողել է ինքնաձիգ՝ փամփուշտներով: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սպորտային պայուսակ, որի մեջ կար պահեստատուփով մեկ ինքնաձիգ:

Նույն օրը ոստիկանություն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Դալմայի այգիների էլեկտրասյան մոտ պատերազմից բերված զենք է թողել: Մեկնած իրավապահները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային չորս տոպրակ, որոնցում կային պայթուցիչներով 2 նռնակ, ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ, կարճ փողով որսորդական հրացան, ողորկափող հրացան և ինքնաշեն նետահար՝ արբալետ:

Ոստիկանները նաև հայտնաբերում ու առգրավում են ապօրինի զենքեր, բայց նման դեպքերում, հիշեցնենք, որ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհին ծառայող պարեկները լուսային սարքերի անսարքության համար կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի 44-ամյա ուղևորի ոտքերի տակ ակնհայտ երևացել է հրացան: Նա հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Մեքենայում հայտնաբերվել է ևս մեկ որսորդական հրացան, որի համար վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված հրացանները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Այս դեպքով հանգամանքները պարզվում են:

Իսկ որպեսզի գործը նախաքննության չհասնի` կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խուսափել քրեական պատասխանատվությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: