Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում, խմբի ղեկավարն էլ Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ. «Հրապարակ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն

Քննչական կոմիտեն հայտնում է կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն բացահայտելու մասին

Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ վարութային և ապացուցողական համակարգված, լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած թվով 7882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք քննության տվյալներով կազմում են 10.135.167. 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական միջոցներ:

Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոներ, կիրառելով կեղծանուններ, համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների: Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել դերաբաշխում՝ ըստ մասնագիտացման:

Այնուհետև մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր:

Մասնավորապես՝ ուղղորդել են կազմակերպության անդամների քայլերի հաջորդականությունը, սովորեցրել ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են անհրաժեշտ համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, մեծաթիվ օգտատերերի գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր: Վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված և հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։ Այդ և այլ պատրվակներով պահանջելով կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի իրենցն են դարձրել տարբեր երկրների ավելի քան 7882 քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10.135.167. 956 ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և անջատված վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: