ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառությանՀայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. Արմեն ԳրիգորյանԵթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Մահացել է Հասմիկ Ալեքսանյանը
35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում․ թմրամիջոցների ապօրինի իրացման նոր դեպք է բացահայտվելԻնչպես պետք է գրանցվեն անհատ տաքսի վարորդները և օգտվեն My TAX բջջային հավելվածից (տեսանյութ)Գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին քննարկում ունենալունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ Հայաստանում
Պուտինը գաղտնի տեխնոլոգիաներ է փոխանցել Չինաստանին. Politico
Հենց գազը թանկանում է՝ գազալցակայաններում սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով, թե սարքերը չեն աշխատում․ Արմեն ԽաչատրյանՈստիկանությունը զգուշացնում է՝ խարդախության զոհ մի՛ դարձեք․ ինչ է բացահայտվելԳնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը
Քաղաքականություն

Ադրբեջանը կոշտացնում է պահանջները, Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պարոնայք,դուք միջազգային հարաբերություններում խաղից դուրս եք՝offside,ի՞նչ գնդակ,ի՞նչ կիսադաշտ…
Փաշինյանի վերջին «մտքերը» առնվազն տարօրինակ են։
 
Մի կողմից նա նշում է,որ հետ չի կանչում իր ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից,իսկ մյուս կողմից՝ պնդում է առանց ռուսական միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ շփումների շարունակման վրա։
Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները ոչ միայն փորձանք են,այլ մեծ աղետ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար։
 
Մեր խնդիրների մի մասը թաղված
Է հենց այնտեղ։
 
Դեռեւս 2019-ին Փաշինյանը Մյունխենում հրապարակային սկսեց Ալիեւի հետ ուղիղ առանց համանախագահների բանակցությունների պրակտիկան՝ երկրորդ պլան մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։
 
Դրա արդյունքը եղավ 44-օրյա պատերազմն ու Արցախի մեծ մասի կորուստը՝ 2020-ի աշնանը։
Պատերազմը դադարեցվեց եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ-ի միջնորդությամբ։
Բայց Փաշինյանը շարունակում էր իր անհեռանկար ու ազգակործան քայլերը։
Նա ,համաձայնության գալով Ալիեւի հետ,2022-ին ռուսական բանակցային հարթակը փոխեց արեւմտյան հարթակով,որի արդյունքն եղավ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս/Պրահա,2022-ի հոկտեմբերի 6/:
 
Սրան հաջորդեց Արցախի բլոկադան ու 2023-ին Արցախի անկումն ու հայության բռնագաղթը։
Այս ամենը հետեւանքն էր Նիկոլի հակազգային ու հակապետական քայլերի։
Այնուհետեւ նա որոշեց շարունակել խաղալ իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կանոններով։
Հանձնվեցին Տավուշից տարածքներ ,ինչպես նաեւ հայտարարվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու ալիեւյան պահանջը 2027-ին իրագործելու մասին։
 
Հիմա էլ առանց միջնորդների գործընկերներով իրար առաջարկներ են փոխանցում։
Ինչքա՞ն Նիկոլը համաձայնում է Ադրբեջանի պահանջներին,այնքան նրանք կոշտացնում են պահանջները։
Թե բա՝ « գնդակն Ադրբեջանի կիսադաշտում է»։
 
Դուք միջազգային հարաբերություններում վաղուց խաղից դուրս վիճակում՝ offside եք ,ի՞նչ գնդակ։
Գնդակը Սերժ Սարգսյանի ժամանակ էր ու Սերժ Սարգսյանի կողմից էր տշած թուրքական կիսադաշտ,որի հետ համամիտ էին եւ Վաշինգտոնում,եւ՝ Մոսկվայում։
 
Հիշողության կորստով տառապողներին հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի խոսքերը.
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած դժվարություններին, որոնք գալիս են Թուրքիայի կողմից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը, բայց իր հետագա քայլերը կկասեցնի, մինչև Թուրքիան պատրաստ լինի շարունակել գործընթացը: Մենք ողջունեցինք նախագահի այդ հայտարարությունը, որում խոսվում է այն մասին, որ նախագահը պատրաստ է շարունակել աշխատել այդ հարցի շուրջ: Մենք Թուրքիային նույնպես քաջալերեցինք, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք երկու երկրներին հորդորում ենք շարունակել գործընթացը՝ միմյանց առջև դռներ բացելով: Հայաստանի՝ ապրիլին ընդունած որոշումը բավական տպավորիչ էր և ողջունելի: Եվ ինչպես ասում են սպորտում, հիմա գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ անեն»։
 
Հասկացա՞ք…Սերժ Սարգսյանի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր ասում՝ «գնդակը հակառակորդի դաշտում է,հիմա իրենք պետք է քայլ կատարեն»։
 
Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ»։