Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Քաղաքականություն

Նիկոլի շուլերությունը. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը․

Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը:
 
Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:
 
Այդ, առաջին հայացքից ինքնանպատակ մեդիաակտիվության մյուս շարժառիթը երկրի քաղաքական գործընթացները դեպի 2026թ.-ի հերթական ընտրություններ ուղղորդելն էր: Եվ կարող եմ հստակ պնդել. Նիկոլի վերջին ասուլիսն առաջին նախընտրական ասուլիսն էր:
 
Եվ, վերջապես, երրորդ արձանագրումս այն էր, որ այդ ընտրական ասուլիսի հիմնական լսարանը, նպատակային թիրախը «դուրսն» էր՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, գերտերությունները և գեոպոլիտիկ կենտրոնները: Նման թարգետավորման նպատակը պարզ է. առանց դրսի աջակցության և լոյալության՝ Նիկոլը ոչ միայն չի հաղթի 2026թ.-ին, այլև պարզապես չի հասնի այդ ընտրություններին:
 
Ասուլիսից ամենաքննարկվող դրվագներից մեկն Ադրբեջանին հրապարակավ արված առաջարկն է՝ ստորագրել համաձայնեցվածը և շարունակել բանակցել տարաձայնությունների շուրջ: Այս մանևրի իմաստը նույնպես պարզ է և գալիս է հաստատելու դեռևս ամիսներ առաջ արած իմ այն կանխատեսումը, որ Նիկոլին 2026թ.-ին ընդառաջ օդի և ջրի պես պետք է թուղթ, որը կկոչվի «Խաղաղության պայմանագիր»՝ անկախ նրանից, թե ինչի մասին է այն լինելու:
 
Սակայն ակնհայտ է, որ տվյալ մոտեցումը հայ ժողովրդին խաբելու հերթական մախինացիան է, թոզ փչելու շոու, որի վրա Փաշինյանը կառուցելու է իր ողջ ռազմավարությունը 2026թ.-ին վերարտադրվելու համար: Այս շուլերությունը ոչ միայն ծուղակ է, այլև ամբողջությամբ հակասում է դիվանագիտական աքսիոմներից մեկին՝ «ոչինչ համաձայնեցված չէ, մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ»: Ի դեպ, փաշինյանական վարչախումբը պարբերաբար ժամանակին հիշատակում էր հենց այս մոտեցումը:
Բերեմ կենցաղային օրինակ:
 
Պատկերացրե՛ք, որ սրտի սուր ինֆարկտով հիվանդին բերել եք հիվանդանոց՝ կյանքը փրկելու համար: Բժիշկները մի քանի ժամ խորհրդավոր դեմքերով և լատիներեն բառերով ինքնամոռաց քննարկումներից հետո դուրս գան ռեանիմացիայից և մոտենան ձեզ՝ որպես հիվանդի հարազատների՝ հետևյալ առաջարկով.
– Գիտե՞ք,- ակնոցները ուղղելով՝ հեռվից սկսեն նրանք,- ձեր հիվանդը, բացի ինֆարկտից, ունի նաև բազմաթիվ այլ հիվանդություններ: Թե ինչպես բուժել նրա ինֆարկտը, մենք դեռ վերջնական չենք որոշել, բայց պատրաստ ենք անհապաղ սկսել նրա եղունգների գրիբոկի, խրոնիկ թութքի, քթի պոլիպի և սեղանատամի կարիեսի բուժումը:
Արդյո՞ք կտաք ձեր համաձայնությունը՝ մահամերձ պառկած հարազատին նման առաջնահերթ «բուժում» իրականացնելու:
 
Բնական է, որ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով Փաշինյանի գերակայությունները, շարունակելու է նրան դեմ տալ է՛լ հայկական զինված ուժերի համար սահմանափակումներ, է՛լ Սահմանադրության փոփոխություն, է՛լ ԵՄ դիտորդական առաքելության փակում, է՛լ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նիկոլին չի փրկում անգամ Ալիևի հետ один на один մնալու ցանկությունը, որի հիմքում, կարծում եմ, նաև գեոպոլիտիկ խաղերի ընթացքում ստացած տրավմաներն են, որոնք ամոքելու համար էին նաև որոշակի ռևերանսները Ռուսաստանի հասցեին:
Ի դեպ, ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնելու՝ Ալիևի նոր պահանջի հիմքում նույնպես ցանկությունն է՝ հաճոյանալ Մոսկվային: Ալիևը հմտորեն օգտագործում է ՌԴ-Արևմուտք հակասությունները և Փաշինյանի բոլոր կիքսերն այդ դաշտում: ԵՄ-ն Ալիևից չի նեղանա նման առաջարկի համար (տե՞նց բաներ են ներել Ալիևին Բրյուսելում): Բայց գերզգայուն դարձած Մոսկվան հաստատ «բարձր կգնահատի» Ադրբեջանի նախագահի նետած քարը եվրաբյուրոկրատների ապակեպատ օֆիսների ուղղությամբ:
 
Ի մի բերելով փաշինյանական ասուլիսի տեսանելի և ենթադրելի տողատակերը՝ կարող ենք պոստֆակտում կարգախոս առաջարկել իրեն՝ դրսում իր համար բարենպաստ միջավայր ձևավորելու ջանքերին՝ «Օգնե՛ք ինձ՝ ծառայել ձեզ»:
 
Ավա՜ղ, կասկած չունեմ, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում Փաշինյանը կրկին կզիջի Ալիևին, կունենա Արևմուտքի սատարումը և նորից հույսեր կարթնացնի Մոսկվայի մոտ: Եվ այս ամենը բացառապես մեր՝ հայերիս հաշվին:
 
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
03.09.2024թ.