Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Քաղաքականություն

Զանգեզուրի միջանցք չի լինի, ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը զարմանք է առաջացնում. Tasnim գործակալություն

Իրանական Tasnim գործակալությունը վերլուծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։

Գործակալությունը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ի այդ դիրքորոշումը զլմ-ներում տարբեր մեկնաբանությունների և «Զանգեզուրի միջանցքը» բացելու՝ Ռուսաստանի ցանկության մասին տարբեր ենթադրությունների առիթ է տվել․

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը դեմ է այդ միջանցքին, որը սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի։ Ռուսաստանի այդ դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ուժգնացավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Մասնավորապես, Զախարովան հայտարարել էր. «Զանգեզուրը երթուղի է, որը կարող է Ադրբեջանը Սյունիքի միջոցով կապել Նախիջևանին, և դրա ապաշրջափակումը կքննարկվի եռակողմ բանակցությունների շրջանակներում»։ Պատասխանելով այդ կապակցությամբ Իրանի մտահոգության մասին հարցին՝ Զախարովան հայտարարել էր. «Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, բայց պարզաբանման համար պետք է դիմեք Թեհրանին։ Այդ հարցով Մոսկվայի դիրքորոշումը հստակ է։ Ելնում ենք նրանից, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։

Վերջին քննարկումներից Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել՝ ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձ փոխանցելու համար։ Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը նշել է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման, Կովկասում տարածաշրջանային համագործակցության հիմքերի և կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը»։

Գործակալության հրապարակած հոդվածում մի քանի արձանագրումներ ու խորհուրդներ են ձևակերպված, որոնք ոչ միայն ներկայացնում են իրանական քաղաքական ընտրանու դիրքորոշումները, այլև ՌԴ վարած քաղաքականության նկատմամբ ընկալումները։ Radar Armenia-ն ներկայացնում է հոդվածում ընդգծված 7 հիմնարար կետերը։

  • Առաջին հերթին, ՌԴ ԱԳՆ-ն Իրանի սպասելիքներին հակասող հայտարարություններ է անում։ Ռուսաստանը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով տեղեկացված է եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որի համաձայն՝ մենք դեմ ենք Զանգեզուրի և այլ միջանցքների բացմանը։
  • Երկրորդ հերթին, Ռուսաստանի իշխանությունները հիանալի հասկանում են, որ ԻԻՀ-ը, որպես անկախ երկիր, որն ունի հստակ դիրքորոշում՝ կապված տարածաշրջանային իրադարձությունների հետ, մշտապես դեմ է Ամերիկային, Արևմուտքին և բոլոր նրանց, որոնք ձգտում են գերիշխող դիրք զբաղեցնել, և Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո պատմական իրադարձությունները հաստատում են Թեհրանի հիմնական ռազմավարությունն՝ ընդդեմ գլոբալ խաբեբաների։
  • Երրորդ, Իրանը չի ընդունի իր սահմանների մոտ որևէ փոփոխություն։
  • Չորրորդ, Հարավային Կովկասի ոչ մի երկրի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքը, ոչ մի կանոնի համաձայն, չունի առավելություն մյուս երկրների նկատմամբ։ Եվ ինչո՞ւ են մեր ռուսաստանցի բարեկամները կարծում, թե կարող են Զանգեզուրի միջանցքն օգտագործել՝ Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։
  • Հինգերորդ, երբ Ռուսաստանը պատերազմում էր Ուկրաինայի հետ, ամերիկացիները ցանկություն հայտնեցին ճանապարհ բացել Հարավային Կովկասում։ Իսկ ԻԻՀ-ն միայնակ դիմակայեց ՆԱՏՕ-ին և Ամերիկային։ Ինչո՞ւ է հենց հիմա Ռուսաստանը հայտարարում այդ մասին, երբ Իրանը հայտնել է իր հստակ դիրքորոշումը, որն ընդունում են կողմերը։ Իրապես զարմանք է առաջացնում այս հարցը։
  • Վեցերորդ, երկու երկրների իշխանությունները պատրաստվում են ռազմավարական հարաբերություններ կնքել, և դա ԻԻՀ կամքի դրսևորման նշան է։ Հաշվի առնելով պարոն Պուտինի և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հստակ և կարևոր պայմանավորվածությունները՝ ՌԴ ԱԳ նախարարի նման դիրքորոշումը զարմանք է առաջացնում։ Կարծես, «ռազմավարական հարաբերություններ» հասկացությունը պետք է վերասահմանել ՌԴ ԱԳ նախարարի համար։
  • Յոթերորդ, այժմ տպավորություն է ստեղծվում, թե ՌԴ ԱԳ նախարարը մոլորվել է և կարծում է, որ իր շահերից է բխում Հայաստանի հետ խնդիրները լուծելը՝ օգտագործելով Զանգեզուրի միջանցքը, որը չի ստեղծվի Իրանի դիմակայության շնորհիվ։

Գործակալությունը հիշեցնում է, որ այդ միջանցքը փակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը։

Ամփոփելով՝ Tasnim-ում հրապարակված հոդվածում ընդգծվում է, որ եթե ուզում են միջանցք բացել, արևմուտքը անպայման կդիմադրի, և այդ ժամանակ այս հակամարտությունը սրման նոր օջախ կստեղծի Իրանի հյուսիսարևմտյան զգայուն սահմանների մոտ․ «Եթե որևէ երկիր կարծում է, թե կարող է իր սահմաններից դուրս լուծել իր խնդիրները՝ հակամարտությունների նոր օջախներ ստեղծելով, ապա աշխարհում ոչ մի վայր անվտանգ չի լինի, և շարունակական քաոս կտիրի»։