Ազգային ժողով են այցելել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Ո՞նց նայեմ տատիկների աչքերին, երբ իրենց թոշակը ցածր է, ու բարձրացնե՞մ պետական համակարգի աշխատավարձը (տեսանյութ) Նոյեմբերի 11-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում
Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. Ալեն Սիմոնյանը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբ
Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվելԿյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցությունԱՄՆ-ը հայտարարել է, որ Թրամփը պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ գործարքի համար. TimeԴոլարն ու եվրոն թանկացել ենԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՌիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում. Արփինե Սարգսյանի ելույթըԼիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պիտի...». Բագրատ Uրբազանը թվարկել է` ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը Բաքվում
9 ամսում ՔԿ-ում հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ավելի քան 34 մլրդ դրամ, գրեթե նույնքան, որքան 2023-ինՆախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՊուտինը շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է պահպանի չեզոքությունՇատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից ԼՂ հայերի հարցի արծարծումը. Մարուքյանի նամակը՝ ԹրամփինԲարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. Խաչատուրյանը շնորհավորել է ԹրամփինՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղարԵրևանի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն. քրվարույթ է հարուցվելՓողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Գլխավոր դատախազը Մալթայում ներկայացրել է ՀՀ փորձըԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն ԱԺ-ում փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետԱրշակ Կարապետյանի բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՓաշինյանը Գևորգ Պապոյանին 3 օրով գործուղում է ԳերմանիաՎերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվելԱշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար. «Ճանապարհային դեպարտամենտ»Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածինԹեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասինՍնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարքՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ինԻնչպե՞ս է Թրամփը 24 ժամում վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին. Արևմուտքում պարզաբանում ենԿաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովինԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքական չի հրավիրել Կիլիան ՄբապեինԻնչպես է Գագիկ Ծառուկյանը մարզվում (տեսանյութ)Կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում կստեղծվի համապատասխան ֆիզիկական պայմաններԳլխավոր դատախազությունից հերքում ենՏեղի կունենա Շուշիի մասին պատմող 45 լուսանկարների ցուցահանդեսը ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարինԹրամփը առավելագույն ճնշում է պատրաստում Իրանի դեմ. The Wall Street JournalՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար կազմակերպված հատուկ աղոթքի օրվան Հյուրանոց-ռեստորանի աշխատակիցը թմրանյութ էր ձեռք բերելԱդրբեջանն օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում զինվորական քայլերթ է անցկացրելՆոյեմբերի 1-ից 7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամՔՊ-ի նախընտրական քայլերթի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպք է եղել․ Դիտորդական առաքելությունԱննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ․ վերլուծաբանՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ի անունըԱրտաշատի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվելՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների. Պուտին
Հասարակություն

Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել. «Հետք»

Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

«Հետք»-ի հաղորդմամբ, Արմավիրի մարզպետի աշխատասկազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։

Ասթինե Ապիտոնյանի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։

Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ա․ Ապիտոնյանը խնդրեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին հանձնարարություն տալ համապատասխան ստորաբաժանումներին, համայնքի ղեկավարներին, որ միջոցառումներ իրականացնեն։ Մասնավորապես՝ չորացնեն համայնքում առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրային կուտակումները, ախտահանեն տարածքները, իրականացնեն միջատասպան միջոցառումներ, ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերի աղբատար համակարգերի մաքրությանը, ինչպես նաև ցանցերով ապահովեն ուսումնական հաստատությունների պատուհանները։

Վարչության պետը կարևորեց նաև բնակչության իրազեկումը, որ նրանք էլ իրենց բակային հատվածներում պայմաններ չստեղծեն միջատների բազմացման համար և իրականացնեն պայքարի միջոցառումներ։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք է հաստատվել։

«Հետքը» գրել է, որ Հայաստանում տարբեր տվյալներով 35-42 տեսակի մոծակ կա: Մոծակները բազմաթիվ վիրուսային, բակտերիալ, մի շարք մակաբուծային (պարազիտային) հիվանդություններ փոխանցողներ են: Հետևաբար, դրանցից զգուշանալ պետք է, քանի որ, մասնագետի փոխանցմամբ՝ չգիտես, թե ինչ կարող են փոխանցել:

Հայաստանում լավ ուսումնասիրված է Արարատյան դաշտը, որտեղ մոծակների հետաքրքիր ֆաունա կա: Բացի դրանից՝ այս հատվածը համարվում է մալարիածին օջախ: Այդտեղ հանդիպում է մալարիայի մոծակների (անոֆելես ցեղի) 6 տեսակ: