Ադրբեջանը զինվում է, չգիտեմ՝ հաջորդիվ ի՞նչ փատարկներ է բերելու պայմանագիրը չստորագրելու համար․ Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջների մասին, նշեց, որ Բաքուն ևս զինվում է։
«Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, երրորդ կողմը չի կարող ՀՀ-ին ստիպել կամ պահանջել սպառազինություն ձեռք չբերել։ ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որը անարձագանք է մնացել։ Պիտի հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ մտահոգություն կա, այստեղ էլ ավելի շատ մտահոգություն կա, դրա համար ՀՀ առաջարկը տրամաբանական է»,-ասաց նա։