Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվիԴեսպան Խաչատրյանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանըԵղանակը` ՀայաստանումՎճարային տերմինալը թալանողը չկարողացավ գործն ավարտին հասցնելԱլիևը վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն ՀովասափյանՀՀ ԶՈւ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԴոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաև եվրոնՍա իրավական հաղթանակ է համակարգի նկատմամբ. Արթուր ՉախոյանՀայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում էԵմենի հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին Շատերը կարող են համաձայն չլինել Սերժ Սարգսյանի դիրքորոշումների հետ, բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում 54 հազար մարդ լրացրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը․ ՊԵԿ նախագահՍևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավորԲաքվում շարունակվում է հայ գերիների ապօրինի դատական նիստըԿաշկանդվածություն չունենք․ ՊԵԿ նախագահը՝ ստուգումների մասին (տեսանյութ)
Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա». Փաշազադեն հասել է Էջմիածնին
Լավրովին Երևանում թթու դրած կաղամբ են նվիրել (լուսանկարներ)Ֆիշինգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի ուշադրության ներքո են
Կառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է
Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները«Իմնեմնիմի»-ում անթույլատրելի է 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ վիրավորական խոսքը, սակայն 2-րդի աջակիցներն են հիմա տարածում 3-րդի հասցեին ասվածը․ Վազգեն ՍաղաթելյանՈսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելԷջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.amԱդրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Իվանյան քաղաքը Քանի դեռ Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր ռիսկերն ինչ-որ չափով առկա են․ ՀՀ էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Երևանում վերջին զանգի օրը երաժշտական դպրոցի սաները կշրջեն բացօթյա ավտոբուսով և կնվագեն․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկարներ)Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերԲաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացելՏիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերություններըԻրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար. ՆեթանյահուԶոհված որդիների մորից 12 հազար դոլար վերցրած ու ոչինչ չարած մարդուն ՔԿ-ն չի կալանավորելՊետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համարԿառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծինՍուպեր Սաքոն սրտի վիրահատության է ենթարկվելԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի Հայաստանի կառավարությունըԱզնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ. Արմեն ՍարգսյանԹուրքիայիում հնչեցված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՊարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, անցնել 4 ամիս՝ վճարելով 18 միլիոն դրամ. ՊՆ-ն Հայկ Սարգսյանի նախագծում փոփոխություններ է արելՄհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ խորհրդի նիստինԻ՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն ՍարգսյանՎարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» ենՀայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համարՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ՎատիկանումԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել
Հասարակություն

Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 4-ին նշվում է սեռական առողջության օրը, այն ընդգծում է յուրաքանչյուր մարդու սեռական և վերարտադրողական առողջության և բարեկեցության իրավունքը, այդ թվում նաև իրազեկված որոշումներ կայացնելու վերաբերյալ:

Այս տարվա կարգախոսը «համաձայնությունն» է` ընդգծելու համաձայնության և փոխադարձ հարգանքի կարևորության գիտակցությանը, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին:

Սեռական առողջությանն առնչվող հարցերը հաճախ դասվում են «չքննարկվող» թեմաներին: Դրանց մասին խուսափում են խոսել ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, այսպիսով նպաստելով խնդրի վերաբերյալ տարաբնույթ ոչ ստույգ, իսկ հաճախ նաև վտանգավոր տեղեկատվության և վարքագծային կանոնների տարածմանն ու ամրապնդմանը մարդկանց, հատկապես դեռահասների և երիտասարդներին շրջանում:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ սեռական առողջության վրա մեծապես ազդում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որոնք իրենցից ներկայացնում են հանրային առողջության լուրջ սպառնալիք: Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն աշխարհում ամեն օր մարդկանց շրջանում արձանագրվում են ավելի քան 1 միլիոն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սեռավարակներ) նոր դեպքեր, որոնց մեծամասնությունն անախտանիշ է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է մոտ 374 միլիոն նոր վարակ, բուժելի 4 սեռավարակներից 1-ով՝ քլամիդիոզ, գոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնիազ:

Սեռավարակներն ուղղակիորեն ազդում են սեռական և վերարտադրողական առողջության վրա, առաջացնելով խարան, անպտղություն, քաղցկեղ և հղիության բարդություններ, կարող են մեծացնել ՄԻԱՎ-ի վարակվելու վտանգը:

Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող է դրվել և անհատի, և ընտանիքի անդամների առողջությունը:

Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:

Սեռավարակները «երիտասարդանում են»

Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները «երիտասարդանում են», այսինքն` շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ են դրսևորվում, քան, օրինակ, երկու-երեք տասնամյակ առաջ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով:

Այսօր սեռավարակները 30-ից ավելի են: Դրանց մի մասը կարող են առաջացնել ուրետրալ ախտանիշներ՝ հաճախամիզություն, ցավեր միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը՝ ախտաբանական արտադրություն, քոր, դիսկոմֆորտ, բորբոքումներ, անպտղություն:

Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ` ցիտոմեգալովիրուսը, հերպեսը: Որոշ սեռավարակներ, չունենալով կլինիկական դրսևորումներ մոր մոտ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար, հանգեցնել ինքնաբեր վիժման, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակների:

Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Ավելին՝ անախտանիշ ընթացող սեռավարակները ևս կարող են առաջացնել բարդություններ:

Սեռավարակների սրման տարիքը համարվում է 20-30 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ժամանակին չեն հետազոտվել:

Հետազոտությունները պարզել են, որ Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։

Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:

Ժամանակակից հասարակությունում նպատակահարմար է ոչ թե խուսափել «արգելված» թեմաներից, որոնց շարքին հաճախ դասվում է սեռական և վերարտադրողական առողջությունը, այլ հակառակը՝ աշխատել բնակչության հետ ստեղծել առողջ, առողջապահական հարցերում լավ կողմնորոշվող և սեփական առողջությանը հոգատարությամբ վերաբերվող հասարակություն: