Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. Աջապահյան ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ Աբովյան, Չարենցավան քաղաքներում ու հարակից գյուղերում ջուր չի լինի ԱԺ պատգամավորները գործուղվում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել ՊուտինինՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառությանՀայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. Արմեն ԳրիգորյանԵթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Մահացել է Հասմիկ Ալեքսանյանը
35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում․ թմրամիջոցների ապօրինի իրացման նոր դեպք է բացահայտվելԻնչպես պետք է գրանցվեն անհատ տաքսի վարորդները և օգտվեն My TAX բջջային հավելվածից (տեսանյութ)
Մամուլ

ՀՀ նախագահի կինը գերադասում է իրեն չգովազդել, նա հրաժարվել է օգնական, գրասենյակ ունենալուց. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․

«Թեպետ վարչապետ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ով է, ի վերջո, երկրի առաջին տիկինը` վարչապետի՞, թե՞ նախագահի կինը, նշել էր, որ ամեն հայ տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, իր երեխաների մայրը, բայց ՀՀ սահմանադրությունն ասում է, որ առաջին տիկին համարվում է երկրի նախագահի կինը, այլ ոչ թե վարչապետի: 

Ու, չնայած սրան, հենց 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի կինը ոչ միայն իրեն վերապահեց առաջին տիկնոջ տիտղոսը, այլեւ ամեն ինչ արեց, որ տպավորություն ստեղծվի, թե երկիրը ոչ թե իր ամուսինն է կառավարում, այլ՝ հենց ինքը: Նաեւ դա է պատճառը, որ ՀՀ գլխավոր դատախազն ու սոցապնախարարը որբի պես դռան շեմին կանգնում են, մինչեւ տիկինը ժամանի, որ միասին մտնեն ինչ-որ միջոցառման:

Իսկ վերջին շրջանում էլեկտրոնային փոստով «Իմ քայլը» հիմնադրամից կամ Աննա Հակոբյանի էջից մեզ ուղարկվող բոլոր նամակների տակ ստորագրված է. 

Աննա Հակոբյան
Առաջին տիկին

Սա, ըստ էության, ոչ միայն անհամեստություն է, այլեւ ինքնիրավչություն: Աննա Հակոբյանը շատ է սիրում իրեն ցուցադրել համացանցում` նա տարատեսակ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր առօրյայից, տարբեր հանդիպումների է մասնակցում, համաժողովներ կազմակերպում, գործուղումների է մեկնում` ճիշտ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նման: Կիրակի օրն էլ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ինչ-որ արաբ գործարար տղամարդկանց հետ էր ճաշում, խնջույքի ժամանակ էլ երգում էին: Նա չի զլանում նաեւ իր կիսամերկ մարմինը ցույց տալուց` հեծանիվ վարելու անվան տակ: Տպավորություն է, թե Հակոբյանն ամեն ինչ անում է փաշինյանական իշխանությունից դժգոհ մարդկանց ավելի շատ զայրացնելու, հրահրելու, ծաղրելու համար` ի ցույց դնելով իրենց անտարբերությունը հանրության պահանջներին, երկրում կատարվող աղետալի իրադարձություններին: 

Մի կողմում` 5 հազար սեւազգեստ մայր, մյուս կողմում` կիսաքաղց, տնավեր 120 հազար բռնի տեղահանված արցախցի, գերիներ, անհետ կորածներ, հաշմանդամներ, անապահով մարդիկ, ապագայի անորոշություն, ադրբեջանական օրեցօր լկտիացող պահանջներ, եւ այս ցոփ ու շվայտ կյանքը, զվարճությունները, կարծես ապահով ու բարեկեցիկ երկրի հաջողակ իշխանություններ լինեն: 

Եվ սրան ի հակադրություն` երկրի առաջին տիկնոջ` Վահագն Խաչատուրյանի կնոջ` Անահիտ Մինասյանի աննկատ ու համեստ պահվածքը: ՀՀ նախագահի կնոջը դեմքով գրեթե ոչ ոք չի ճանաչում: Նա միայն մեկ անգամ է հայտնվել հանրային դաշտում` ամուսնու երդմնակալության ժամանակ: Եվ նրա արտաքինից արդեն պարզ էր, որ հատուկ պատրաստություն չի տեսել, ու հանրային ուշադրության կենտրոնում լինելն էլ նրան դուր չի գալիս: Չար լեզուներն ասում են` նա անգամ դեմ է եղել ամուսնու` նախագահ դառնալուն: Բայց դե՝ լավ կյանքին ու փառքին արագ են սովորում, եւ տիկին Խաչատուրյանն էլ կարող էր արագությամբ մտնել Աննա Հակոբյանի դերի մեջ` միջոցառումներ ու համերգներ հաճախել, հարսանիքներ գնալ, ելույթներ ունենալ` դաս տալով հանրությանը, մի հիմնադրամ էլ կարող էր ինքը ստեղծել ու ռեկետ անել օլիգարխներին, մեծահարուստներին` իբր բարեգործության անվան տակ ինչ-որ ծրագրեր իրականացներ: Բայց 2 տարուց ավելի է անցել Վահագն Խաչատուրյանի ընտրվելուց, դեռ նման բան չի նկատվել:

Մենք տեղեկացանք, որ ՀՀ առաջին տիկին Մինասյանն անգամ պետության կողմից իրեն հասանելիք ծառայություններից չի օգտվում` օգնական, գրասենյակ եւ այլն: Կարող ենք փաստել, որ Անահիտ Մինասյանն Աննա Հակոբյանի հակապատկերն է: Նախագահականից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ նախագահի կինն ամուսնու կողքին չէ արարողակարգային միջոցառումների ժամանակ, ինչո՞ւ չի օգտվում իրեն հասանելիք ծառայություններից: 

Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Նախագահ Վահագն Խաչատուրյանի կինը բավականին համեստ է, այո, նա չունի օգնականներ եւ դրա անհրաժեշտությունն ու կարիքը չի տեսնում: Սա շատ անձնական հարց է` ընտանիքի մասին: Նախագահի տիկինը հանրային գործունեությամբ գերադասում է չզբաղվել` ԶԼՄ-ներով իրեն գովազդելով, բարձրաձայնելով եւ իրեն ցուցադրելով: Նա իր գործունեությունը ծավալում է հեռու ամեն տեսակ աչքից: Եթե չեմ սխալվում, նա մանկավարժ է: Ինչ վերաբերում է միջոցառումներին մասնակցելուն, ապա կասեմ հետեւյալ կերպ` չի ուզում, չի մասնակցում: Այստեղ չկա որեւէ պատճառ, նա ավելորդություն է համարում բարձրաձայնելով գործունեություն ծավալելը: Շատ մարդկային, սկզբունքային ու անհատական մոտեցում է, եւ կարծում եմ, որ պետք է հարգենք այն: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ իր հանրային գործունեությունը լուսաբանե՞լ, թե՞ ոչ, հանրայնացնե՞լ, թե՞ չհանրայնացնել: Եթե տիկնոջ որոշումն այդպիսին է, ապա չեմ կարծում, որ պետք է այդ հարցը քննարկվի: Հասկանալի է` նա նախագահի կինն է, բայց համեստության հարց է, նա չունի հանրային ճանաչողության հավակնություններ»»: