Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառությանՀայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. Արմեն ԳրիգորյանԵթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Մահացել է Հասմիկ Ալեքսանյանը
35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում․ թմրամիջոցների ապօրինի իրացման նոր դեպք է բացահայտվելԻնչպես պետք է գրանցվեն անհատ տաքսի վարորդները և օգտվեն My TAX բջջային հավելվածից (տեսանյութ)Գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին քննարկում ունենալունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ Հայաստանում
Պուտինը գաղտնի տեխնոլոգիաներ է փոխանցել Չինաստանին. Politico
Հենց գազը թանկանում է՝ գազալցակայաններում սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով, թե սարքերը չեն աշխատում․ Արմեն ԽաչատրյանՈստիկանությունը զգուշացնում է՝ խարդախության զոհ մի՛ դարձեք․ ինչ է բացահայտվելԳնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը 40-ամյա տղամարդը Երևանի կենտրոնում շրջում էր լիցքավորված ատրճանակը գրպանում. նրա մոտ նաև թմրանյութ են գտել (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորություններինՆիկոլ Փաշինյանը օրը 78 անգամ կարծիք է փոխում, «իզմեր» չունի, նրա քայլերում տրամաբանություն չկա. Շարմազանով (տեսանյութ)
Քաղաքականություն

Սա ոչ թե  Զանգեզուրի, այլ՝ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արևմուտքին. Շարմազանով

Սա ոչ թե  Զանգեզուրի,այլ՝ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին։ Այս մասին գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների վերահսկման շուրջ։

Ինչու՞ է այն տեղի ունենում:

Ո՞րն է ՀՀ շահը։

Ու՞մ շահերն է ապատարկում ՀՀ իշխանությունը։

Դեռեւս հուլիսի վերջին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը, որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է, շրջանցելով  ՌԴ-ն եւ Չինաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով  տրանսպորտային հաղորդակցություն հաստատել  Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Ավելին. ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում, որը կհանգեցներ  ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։

Գաղտնիք չէ, որ ի սկզբանե Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարեւոր ֆորպոստ դիտարկում էր Վրաստանը,սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։

Արեւմուտքը հստակ ազդակ հղեց Փաշինյանին, որպեսզի նա «կտրվի ՌԴ-ից և իրականացնու համարձակ քայլեր»։

Օ՚Բրայենի այս դիրեկտիվներին ոչ Փաշինյանը, ոչ էլ որեւէ իշխանավոր հրապարակային չընդդիմացավ՝ ըստ էության ընդունելով իրենց իշխանության արեւմտյան վասալի կարգավիճակը։

Ինքնիշխանությունից ամեն  պատեհ ու անպատեհ առիթով խոսող Փաշինյանը ռիսկ չարեց կես բառ անգամ արտաբերել  ՀՀ ինքնիշխան պետություն լինելու եւ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։

Բայց, ի տարբերություն Փաշինյանի, Վրաստանի իշխանությունները հայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին  մամուլի հրապարակումների համաձայն մի քանի օր առաջ նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։

Վրացական իշխանության նման վարքագիծը ստիպեց Արեւմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։

Հավաքական Արեւմուտքը սկսեց անթաքույց ուղղորդել ՀՀ իշխանություններին եւ մենք ականատես եղանք իշխանական «փաղանգի» արեւմտամետ հայտարարությունների։

Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, որ պետք է դեմ լիներ ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի շահերին։

Հարկ է նշել, որ նման հայտարարություններով ամերիկյան պաշտոնյան  փաստում էր, որ վերջին 2,5 տրիների զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ու այդ թվում 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի անբաժանելի մաս, դա Վաշինգտոնի ծրագրված քաղաքականության մի մասն էր Հարավային Կովկասում։

Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն  Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր, քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։

Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Արեւմուտքի ձեռքերն ազատվում են «միջին միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։

Այդ ծրագրի խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։

Ուստի Արեւմուտքն ու Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին գունավոր հեղափոխություն, իսկ 2020- 2023թթ. նաեւ նիկոլիզմի օժանդակությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։

Անվիճելի է, որ Արեւմուտքին Հայաստանը պետք է միայն որպես գործիք Իրանի և ՌԴ-ի դեմ։

Եվ Իրանում սա շատ լավ հասկանում են։

Ու պատահական չէ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարեւանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։

Գաղտնիք չէ,որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։

Իրանը կտրականապես դեմ է այդ միջանցքին, շատ լավ հասկանալով ,որ միջանցքը սպասարկելու  է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։

Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների  խորհուրդը  կարծիք հայտնել, ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։

Պատահական չէ, որ Իրանում այդ միջանցքն անվանում են ոչ թե «Զանգեզուրի միջանցք» կամ  «Հայկական խաչմերուկ»,այլ՝ «Թուրանական միջանցք»։

Նման իրավիճակում հավանական  է դառնում Մոսկվա -Թեհրան -Պեկին ռազմավարական ալյանսի ձեւավորումը, որտեղ իր շահեկան տեղը կարող է ունենալ նաեւ Հայաստանը։

Բայց միայն ազգային, պետական ու արհեստավարժ փորձառու իշխանություն  ու քաղաքական դերակատարներ ունենալուց հետո։