Պետդումայում նախաձեռնություն է պատրաստվում․աշխատանքային միգրանտներին կարգելեն բերել ընտանիքներին Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը. Sputnik Արմենիա Հայաստանում Կանադայի դեսպանը ամուսնացել է հայ դերասանուհու հետ Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. Փաշինյան Էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում․ վիրավոր կա Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. Աջապահյան ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ Աբովյան, Չարենցավան քաղաքներում ու հարակից գյուղերում ջուր չի լինի ԱԺ պատգամավորները գործուղվում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել ՊուտինինՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառության
Սպորտ

Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին հպարտության րոպեներ պարգևելու համար, մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով. Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը։ 

Աշխարհը մոտ երկու շաբաթ ապրում էր Փարիզով։ Սա ազգերի և պետությունների խաղաղ մրցակցության գեղեցիկ հարթակ էր, և մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ։
 
Ցավոք, Փարիզ-2024-ը տեղի ունեցավ աշխարհում լարվածության, մարդկային ողբերգությունների, չդադարող պատերազմների, Բաքվի բանտերում անարդարացիորեն պահվող մեր հայրենակիցների պայմաններում։ 
Այս փաստի շուրջ ես բոլոր առիթներով փորձել եմ ուշադրություն հրավիրել։
 
Ցավոք, այս գեղեցիկ միջոցառմանը ոչ մարզական պատճառներով չկարողացան մասնակցել բազմաթիվ ուժեղագույն մարզիկներ տարբեր երկրներից։
 
Ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։
 
Այսքանով հանդերձ, Փարիզ-2024-ը լավ կազմակերպված, փայլուն միջոցառում էր։
 
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը սովորաբար աննկատ է մնում մարզասերների և հասարակության համար։

Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության, հպարտության րոպեներ պարգևելու համար։ Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով։
 
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզասերներին՝ մեր անկեղծ, արժանապատիվ, մեր թանկ մարզասերներին։ Ամբողջ աշխարհի հայության շունչը զգացվում էր Փարիզում և ուժ էր տալիս մարզիկներին ու թիմին։
 
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի և Փարիզի հայ համայնքներին։ Ամբողջ օլիմպիադայի ընթացքում նրանք մեզ հետ էին, մարզադահլիճներում էին՝ մարզիկներին ոգևորելով իրենց ներկայությամբ և ամեն հարցում օգտակար լինելու պատրաստակամությամբ։
 
Հայկական միասնականության, Հայաստան-սփյուռք միասնության լավագույն դրսևորումներին մենք ականատես եղանք օլիմպիական խաղերի ընթացքում, և մեր մարզիկների շնորհիվ մենք մոտ երկու շաբաթ միասնական էինք, ապրում էինք միասնական նպատակներով ու միասնական երազանքներվ։
 
Ինչ վերաբերում է զուտ մարզական արդյունքներին, ապա իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։ 
Առջևում նոր մրցաշարեր են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։
Հատուկ ուզում եմ անդրադառնալ Վարազդատ Լալայանի ելույթին. նա չափազանց մոտ էր՝ հաղթելու համաշխարհային ծանրամարտի իրական լեգենդ Լաշա Տալախաձեին և, սպորտում չգրված օրենքի համաձայն, հռչակվելու մոլորակի ուժեղագույն մարդը։ Այս անգամ չստացվեց. հուզմո՞ւնքը խանգարեց, պատահականությո՞ւնը, չգիտեմ, բայց իմ կարծիքով, հանձինս Վարազդատի, մենք շուտով կարող ենք ծանրամարտի նոր լեգենդ ունենալ։ Մեր խնդիրն է՝ աջակցել և ոգևորել նրան և մարզիկների երիտասարդ սերնդին՝ հետագա հաջողությունների և հաջորդ օլիմպիադաների համար։
 
Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում եմ, որ Փարիզի խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն  փորձ՝ շարունակության համար։ Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028 -ի   նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական»: