Էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում․ վիրավոր կա Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. Աջապահյան ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ Աբովյան, Չարենցավան քաղաքներում ու հարակից գյուղերում ջուր չի լինի ԱԺ պատգամավորները գործուղվում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել ՊուտինինՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառությանՀայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. Արմեն ԳրիգորյանԵթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Մահացել է Հասմիկ Ալեքսանյանը
35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում․ թմրամիջոցների ապօրինի իրացման նոր դեպք է բացահայտվել
Մշակույթ

Օկուպացված Արցախում ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը

Monument Watch-ը ահազանգում է․

Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռևս 2023 թվականի ապրիլին (https://monumentwatch.org/hy/alerts/%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d6%87-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ac%d5%ad%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ae-%d6%87-%d6%83/

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածի (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) գործարկումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև  Սյունիքի և Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը:

Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների միասնության գաղափարով։ Հուշարձանի ճրտարապետը Սևադա Զաքարյանն է, կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ 2007 թվականին հուշարձանի տարածքում կանգնեցվել է նաև խաչքար։

Սուղ ժամկետներում հուշահամալիրի տեղափոխության անհնարինությունը հաշվի առնելով, հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը (https://syuniacyerkir.am/syuniqi-e%D6%82-artsakhi-sahmanaglkhin-kangnetsvats-mets-e%D6%82-poqr-syuniqner-hushakotokhy-nuynpes-okhbergakan-chakatagir-unetsav), և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։

Ինչպես և եզրակացվում էր, Գուգլի արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսի թարմացումով արդեն երևում է, որ հուշարձանը հողին է հավասարեցվել։

Մեր արձագանքը

1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։

«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո պետք է պաշտպանված լիներ վերոնշյալ կոնվենցիայի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում  մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների  վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր» (http://portal.unesco.org/en/ev.phpURL_ID=15391&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html)։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին (https://www.unesco.org/en/countries/az/conventions):

Այնուամենայնիվ, ինչպես և ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը,  Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները։