Մեքենան Երևան-Մեղրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել սելավատարում
Հուլիսի 31-ին, ժամը 16:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղ չհասած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ տուժածներ չկան։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։