Մինսկը հարթակ կդառնա ԵԱՏՄ մասշտաբային միջոցառումների անցկացման համարԼատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի ՀայաստանՊաշտոնանկություն և նոր նշանակում Քննչական կոմիտեումՄակունցը ԱՄՆ սենատորի հետ քննարկել է «խաղաղության պայմանագրի հարցերը»Ռոնալդուն կարիերան շարունակելու շատ անսպասելի տարբերակ ունիԳորիսի քաղաքապետը Իրանում է, քննարկվել են բազմակողմ համագործակցության հեռանկարներըԻրանը պաշտպանական պարիսպներ է կառուցում արևելյան սահմաններին՝ անվտանգությունը բարձրացնելու համար. Իրանի զինված ուժերի ԳՇ պետՍուդանը Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել է Պորտ Սուդանին հարվածելու մեջ«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ». քաղաքագետԵրևանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվիԳողություն կատարած օտարերկրացին ձերբակալվել էՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները համաձայնագիր են ստորագրելԴիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանունՄեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան«Արևմտյան Ադրբեջան»-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում, ադրբեջանցուն ներկայացնում Գեղարքունիքի մարզիցԹթու կաղամբ, Բերեզովսկիի ինքնագրով ֆուտբոլի գնդակ․ Լավրովին Երևանում նվերներ են հանձնելՃիշտ տարբերակը բաժանվելն է․ Դյակովը խորհուրդ է տվել ԹիկնիզյանինՓաշինյանը մեկնում է արձակուրդՄեկ օրում երկրորդ ավտովթարը՝ «Չայնիի» ոլորաններում, վիրավորներ կանՀայաստանի 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիանՄաստարայում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանՄԻՊ-ը խիստ դատապարտում է Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելըՑուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են՝ ինչ քայլեր կձեռնարկվեն տարբեր արտակարգ իրավիճակներումԵՄ երկրները պետք է գործուն քայլեր անեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության առնչությամբ․ Վեհափառ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՊաշտոնական կադրեր են հրապարակվել Փաշինյան-Լավով հանդիպումիցՍուպեր Սաքոյի սիրտը ստենտավորել են, այցելել է ընկերը՝ Ալեն ՍիմոնյանըՓաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները քննարկել է Եվրոպական միության դեսպանների հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ
Մեկ օրվա ընթացքում Իսրայելը գազայում սպանել է մոտ 100 մարդու«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել, 7 վիրավոր կաՓաշինյանը անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին արձակուրդ է ուղարկումԱդրբեջանում մարդկանց օրգաններն են վաճառում․ կոռուպցիան՝ նաև առողջապահական ոլորտումՓաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստը մահացել է 19 տարեկանումՀՀ նախագահը և ՌԴ ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՀախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ենԵրևանում Տաջիկստանի 27-ամյա քաղաքացին գրասենյակից գողացել է թվով 6 համակարգիչՀաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցըԵս այս կյանքում երկու բան եմ ուզում՝ իշխանափոխություն և ընկերներիս ազատ արձակումը Բաքվի բանտից (տեսանյութ)2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարարԱյո՛, թող հենց Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ, այսօրվա կառավարչից վատ չի ղեկավարի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)ՊՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորություններըՄեկ տարվա ընթացքում դեռահասների 20%-ը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալՄայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՎահե Հովհաննիսյանը նշել է առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոններըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում մայիսի 23-ինԱպօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ (տեսանյութ)Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՏնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. կոնյակագործները միայնակ պայքարում են պետական անտարբերության դեմ․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը «քաշեց» Փաշինյանին․ Թևանյան

Թուրքիայի նախագահը «քաշեց» Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա մասնավորապես գրել  է.

«Մինչ վերջինս փորձում է ՀՀ քաղաքացիների մի փոքր մասի ականջներից «մակարոնեղեն» կախել «Թուրքիան մեր բարեկամն է, միայն ռուսներն են մեր թշնամիները և ռուսներն են միշտ մեզ կռվացրել թուրքերի հետ» թեմայով, Էրդողանը հայտարարեց, որ 2020թ․ իրենք մտել են Ղարաբաղ։

Էրդողանն իր այդ հայտարարությամբ հաստատեց պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ցեղասպան Թուրքիան կրկին հարձակվել է հայերի վրա։

Էրդողանը նաև վերանշանակեց Լիլիթ Մակունցին ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Սա այն աղջիկն էր, որ 44–օրյա պատերազմից օրեր առաջ հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Նա այդ օրերին Փաշինյանի խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր։ Մակունցի ֆունկցիան հենց նման հայտարարություն անելն ու մարդկանց մոլորեցնելն էր։ Իր կեղտոտ գործը կատարեց ու գնաց դեսպան այն երկիր, որի պաշտոնյան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը բաց տեքստով հայտարարում է, որ իրենք ամեն ինչ արել ու անում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները խզվեն։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում, ԱՄՆ–ին չի հետաքրքրում։ Վաշինգտոնն այդ խզումն առաջացնելու համար Արցախը Փաշինյանի ձեռքերով հանձնեց Ադրբեջանին, որպեսզի ՀՀ–ում հակառուսական տրամադրություններ առաջացնի։

«ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման մասին է: Մենք պայմաններ ենք ստեղծում, որ Հայաստանը հեռանա Ռուսաստանից»,–հայտարարել է Օ'Բրայենը։

Եվ այսպես, ԱՄՆ–ը, ժողովրդական լեզվով ասած, ափաշքարա հայտարարում է, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Չեն էլ թաքցնում, որ Արցախը հանձնել են, որ ռուս խաղաղապահներին հեռացնեն այդտեղից ու հակառուսական տրամադրություններ տարածեն հայերի մոտ։

Հիմա էլ թիրախավորել են Գյումրիի ռուսական ռազմաբազան։ Այս դեպքում դրա հեռացման գինը նշանակված է Հայաստանը։

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը բաց տեքստով հայտարարեց նաև, որ «Զանգեզուրի միջանցք» են ուզում բացել, որպեսզի վնասեն Ռուսաստանին ու Չինաստանին։ Նիկոլենք կողմ են այդ միջանցքին, բայց քարոզում են, թե, իբր, ՌԴ–ն է ուզում միջանցքը բացել, բայց իրենք, իբր, պայքարում են դրա դեմ։

Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին հանդիպում են Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է իրականում Հայաստանում իրենից ներկայացնում արևմտամետությունը։ Դա Թուրքիային ինտեգրվելու, ավելի ճիշտ՝ թուրքական հարձակման ենթարկվելու հեռանկարն է, որը հայ ժողովրդին մատուցվում է «խաղաղության խաչմերուկի» բլեֆի տակ։

ԱՄՆ–ը շտապում է։ Ուկրաինական ճակատում իրենք պարտվում են, Վրաստանում չեն կարողանում մանրադրամ դարձնել այդ երկիրը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի են գնացել՝ գին նշանակելով Հայաստանը։ Պետական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում»։