Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել. «Հրապարակ»Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում, խմբի ղեկավարն էլ Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ. «Հրապարակ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կան
Տնտեսություն

412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով. կա 12 մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և այլ հանցակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար և փորձել է հափշտակել 757.551.522 ՀՀ դրամ գումար:         

Մասնավորապես, Վ.Դ.-ն, տեղեկանալով ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումների մասին, որի համաձայն՝ որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու պարագայում ծրագրի շահառուն հնարավորություն է ունենալու ստանալ իր կողմից կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, որոշել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Հանցանքի կատարումը կազմակերպելու, ինչպես նաև անձամբ այն կատարելու նպատակով Վ.Դ․-ն նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել  Ք.Գ.-ի հետ, իսկ հանցանքի կատարմանն օժանդակելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներ Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, նրանց միջև կատարել հստակ դերաբաշխում։

Մասնավորապես՝ անձամբ զբաղվել է նշված ծրագրով շահառուների հայտնաբերման և ներգրավման գործընթացով, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է ներգրավված մյուս անձանց գործողությունները։ Իր հանձնարարությամբ Ա. Ա-ի, Հ. Ն.-ի և Է. Մ.-ի անուններով հիմնված Ա/Ձ-ները նա օգտագործել է իբրև միջոց՝ այգիների ոռոգման համակարգերի անցկացման համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերումը և դրանց արժեքները հիմնավորելու համար:

Այդ նպատակով  Վ.Դ.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր միջնորդ անձանց միջոցով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ։ Նրանց առաջարկել է մասնակցել վերը նշված պետական աջակցության Ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Միաժամանակ նրանց կամ լիազորված անձանց պարզաբանել է, որ տիրապետում է ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարության պետական աջակցության հիշյալ Ծրագրերի դրույթներին և մտերիմ հարաբերություններ ունի Ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ, որի պայմաններում հնարավոր է այգեհիմնման նպատակով ներկայացնել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ և այդ կերպ ստանալ իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:

Վ.Դ.-ն, ստանալով վերը թվարկված անձանց համաձայնությունը, Ք.Գ.-ի ու Ն.Բ.-ի հետ, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելուն օժանդակելու նպատակով, կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրերով սահմանված 1հա ինտենսիվ այգու հիմնման համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափերին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ հանձնման-ընդունման ակտեր, գումարի վճարման ստացականներ և այլ կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառված են եղել ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական աշխատանքների և ձեռք բերված ապրանքների դիմաց կատարված ծախսեր, այնպես էլ՝ իրականում կատարված կամ ձեռք բերված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում, նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որի արդյունքում կնքվել են «Պետական աջակցություն տրամադրելու» մասին պայմանագրեր և շահառուներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց կողմից խարդախությամբ հափշտակվել է, իսկ 757.551.522 ՀՀ դրամ գումարը փորձել են հափշտակել, որը չի հաջողվել՝ հանցավոր սխեման բացահայտվելու պատճառով:

Վերը նկարագրված արարքների համար Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ:

Նշված անձանց վերաբերյալ վարույթն առանձնացվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: